Մոդրիչ. Զիդանն առաջինն էր, որ ինձ համոզեց, որ կարող եմ նվաճել «Ոսկե գնդակը»
Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը պատմել է, որ ֆրանսիացի մարզիչ Զինեդին Զիդանն է իրեն համոզել, որ նա կարող է նվաճել տարվա լավագույն ֆուտբոլիստին տրվող «Ոսկե գնդակ» մրցանակը:
«Հիշում եմ իմ ու Զիդանի զրույցը, երբ տարիներ առաջ նա ինձ ասաց, որ իմ մեջ տեսնում է այն ֆուտբոլիստին, որը կարող է ապագայում նվաճել «Ոսկե գնդակը»:
Նախկինում երբեք չեմ մտածել, որ կարող եմ դառնալ տարվա լավագույն ֆուտբոլիստ, սակայն ուրախ եմ, որ դա տեղի ունեցավ»,- 34-ամյա Մոդրիչի խոսքը փոխանցում է Sport.es-ը:
Հիշեցնենք, որ Լուկա Մոդրիչը «Ոսկե գնդակի» դափնեկիր դարձել է 2018 թվականին:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում