Մահացել է կորոնավիրուսով վարակված «Ласковый май» նախկին մենակատարը
Մահացել է «Ласковый май» խմբի նախկին մենակատար Ալեքսանդր Պրիկոն։ Այս մասին հայտնել է կոլեկտիվի նախկին մենակատար Յուրի Շատունովն իր Instagram-ում։
«Սրտանց ցավակցում եմ Սաշա Պրիկոյի անժամանակ մահվան կապակցությամբ։ Ես ցնցված եմ տխուր լուրից եւ անկեղծորեն սգում եմ։ Հոգիդ լուսավորվի», - գրել է արտիսը։
Կորոնավիրուսով վարակված Պրիկոն մահացել է 47 տարեկան հասակում։ Շատունովը չի հստակեցրել, թե ինչն է դարձել գործընկերոջ մահվան պատճառը։
Այն մասին, որ երաժիշտը կորոնավիրուսով վարակվելուց հետո հայտնվել է ծանր վիճակում, հայտնի է դարձել օգոստոսի 7-ին։ Ավելի ուշ խմբի պրոդյուսեր Անդրեյ Ռազինը պատմել է, որ Պրիկոյի մոտ կորոնավիրուսով վարակվելուց հետո թոքերի քաղցկեղ է առաջացել: Նա հիշել է, որ միշտ դեմ է եղել ծխելուն, սակայն խմբի անդամները չեն լսել նրան։ «Մենք Սաշայի կնոջ՝ Լենայի հետ ամեն ինչ անում ենք նրան փրկելու համար», — ասել էր Ռազինը։
Պրիկոն մինչեւ 1989 թվականը եղել է «Ласковый май»-ի մենակատարը։ Ավելի ուշ նա հանդես է եկել «Մամա» կոլեկտիվի կազմում, այնուհետեւ, որպես մոնտաժող աշխատել է շինհրապարակում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից