Musashi Seimitsu Industry ընկերությունը մտադիր է 33 գործարաններում մարդկանց ռոբոտներով փոխարինել
Honda Group-ի համար պահեստամասեր արտադրող Musashi Seimitsu Industry-ը մի քանի տարի մտածում է մարդկանց ռոբոտներով փոխարինելու մասին, սակայն կորոնավիրուսի համավարակը եւ սոցիալական հեռավորության նոր միջոցառումները կտրուկ արագացրել են ավտոմատացումը: Ըստ Reuters-ի, ռոբոտները մի քանի ձեռնարկություններում արդեն պատասխանատու են որակի վերահսկման համար եւ ոչնչով չեն զիջում մասնագետներին՝ մի պահեստամասը ստուգելու համար ընդամենը մի քանի վայրկյան է պահանջվում:
Musashi Seimitsu Industry-ն օգտագործում է SixAI եւ Nano-X ստարտափների հիմնադիր Ռան Պոլյակինի կողմից մշակված լուծումները: Իսրայելի եւ Ճապոնիայի ինժեներները միավորել են իրենց ուժերը՝ MusashiAI-ն զարգացնելու համար, ինչը հանգեցրել է տեսուչ-ռոբոտների ստեղծմանը, որոնք կարող են փոխարինել ընկերության աշխատակիցներին ոչ միայն գործողությունների ճշգրտությամբ, այլ նաեւ բաղադրիչների գնահատմամբ: Այսպիսով, Musashi-ի գործարանները 80%-ով կարողացել են անցնել ռոբոտների միջոցով առաջադրանքների կատարմանը, եւ գործընթացների միայն մնացած 20%-ի համար են դեռ պատասխանատու մարդիկ, հայտնում է HighTech +-ը:
Պոլյակինի թիմը օգտագործում է ԱԲ-ն եւ օպտիկական տեխնոլոգիաները, որոնք նախկինում օգտագործվել էին բժշկական նպատակներով՝ արտադրական գծերը արդիականացնելու համար: SixAI գաղափարը սովորեցնում է մեքենային տարբերակել «լավը» «վատից»՝ հիմնվելով 100 կատարյալ կամ գրեթե կատարյալ մասերի վրա: Պարզ ասած՝ ԱԲ-ն երբեւէ չի տեսել թերություններով պահեստամասեր, բայց գիտի, թե ինչ տեսք ունեն որակյալ մասերը եւ ընդունում է միայն դրանք:
MusashiAI համակարգը ներկայումս բետտա թեստավորման փուլում է: Փորձարկումներն ավարտելուց հետո Musashi Seimitsu-ը մտադիր է մինչեւ այս տարվա վերջը աշխարհի 33 ավտոպահեստամասերի գործարաններում մարդկանց փոխարինել ռոբոտներով:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից