Հերթական կրակոցները Երեւանում. կա վիրավոր. դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր եւ ինքնաշեն պայթուցիկ սարք
Երեւանում այսօր՝ օգոստոսի 31-ին, ժամը 21:40-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալեք Մանուկյան փողոցից դեպի Այգեստան 3-րդ փողոց տանող դալանի մոտ կրակոցներ են հնչել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության կենտրոնական բաժնի, ոստիկանության Մարաշի բաժանմունքի մեծ թվով ծառայողներ:
Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ 1 քաղաքացի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, ինքնաշեն պայթուցիկ սարք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը:


















































Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը
Ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա
Պայթյուն Վարդաշենի շենքերից մեկում. ընտանիքի անդամներ են հիվանդանոց տեղափոխվել
Ջրվեժում բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն. կան վիրավորներ
Քաղցրաշեն գյուղում մտել են բնակչի տուն և գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնաս