WhatsApp-ն ու Twitter-ը ամենավատն են պաշտպանում օգտատերերի տվյալները իշխանություններից
Electronic Frontier Foundation (EFF) ամերիկյան ոչ առեւտրային ընկերությունը ներկայացրել է հետազոտություն՝ ինտերնետային ընկեությունների կողմից իրենց օգտատերերի անձնական տվյալներն իշխանություններից պաշտպանելու մասին։ Դրանից հետեւում է, որ անցած տարի օգտատերերի անձնական տվյալներն ամենից հուսալիորեն պաշտպանել են Uber ու Adobe ընկերությունները։ Dropbox ամպային ծառայություն, Lyft տաքսի ծառայությունը, Wordpress կայքեր ստեղծելու հարթակը նույնպես այն ընկերություններից են, որոնք հուսալիորեն են պաշտպանում օգտատերերի անձնական տվյալները, գրում է «Կոմերսանտը»։
Ամենաանպաշտպան թվային իրավունքներն ունեն WhatsApp, Twitter ու Airbnb ծառայությունների օգտատերերը։ Այդ ընկերությունները իրենց օգտատերերին չեն տեղեցկացնում իշխանությունների կողմից ստացված հարցումների մասին, չեն երաշխավորում նրանց տվյալների պաշտպանությունը երրորդ անձանց փոխանցվելուց։
Ինտերնետային ընկերությունների գործունեությունը գնահատվել է պետության հետ փոխգործակցության թափանցիկության չափանիշով։ Այդ չափանիշը գնահատում է , թե որքանով է ընկերությունը պատրաստ օպերատիվ կերպով իշխանություններին տրամադրել օգտատերերի տվյալները։ Անձնական տվյալները երրորդ անձանց փոխանցելու արգելքը, ԱՄՆ կառավարության այդպես կոչված գաղտնի հարցումների օրինականության ստուգումը նույնպես գնահատման չափանիշներ են եղել։ Ընդամենը վերլուծվել են 26 ինտերնետային ընկերությունների բաց տվյալները։ .
NEWS.am


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում