Հուսով եմ նախարարությունում կգտնվի մարդ, ով նախարարին կբզի ու կասի խելքդ գլուխդ հավաքի, էս կանոններով վարի ես տալու ուսումնական տարին
Ֆիզմաթ գիտությունների թեկնածու Աղասի Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, անդրադառնալով ԿԳՄՍ նախարարի կողմից ընդունված օրենքներին՝ կապված դպրոցականների՝ դպրոց հաճախելու և դպրոցում կորոնավիրուսի վարակի տարածման դեմ կանոնների պահպանման:
Էս երկու օր ա մոտ տասը աշակերտներիս ծնողներ են զանգել ու ասել, որ սեպտեմբերի 15 ից երեխուն դպրոց չեն ուղարկելու ու չեն էլ թույլ տալու աչքերը փչացնելով օնլայն դասերի մասնակցել։ Խնդրում էին էդ բաց թողածները մասնավոր պարապել երեխեքի հետ։
Բնականաբար հրաժարվել եմ։ Հուսով եմ մինչև էդ նախարարությունում կգտնվի մարդ, ով նախարարին կբզի ու կասի խելքդ գլուխդ հավաքի, էս կանոններով վարի ես տալու ուսումնական տարին։

















































