Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը հանդիսավորությամբ պարգևատրվեց «Մարտական խաչ» առաջին կարգի շքանշանով
Գեներալ Գրիգորի Խաչատուրովը հանդիսավոր կերպով պարգեւատրվեց «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ եւ Հանրապետության նախագահի հրամանագրով այսօր՝ օգոստոսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով պարգեւատրվեց Երրորդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը, որի անմիջական գլխավորությամբ էլ հայկական ստորաբաժանումները հուլիսյան մարտերի ընթացքում կարողացան փայլուն կերպով կատարել առաջադրված բոլոր մարտական խնդիրները։
Նշենք, որ վարչապետի միջնորդությամբ եւ Հանրապետության նախագահի հրամանագրերով Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարներից 16 զինծառայողներ պարգեւատրվել են «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայողներ՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։
Արարողությանը ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Անվտանգության խորհրդի անդամները, Կառավարության անդամները, գեներալներ, սպաներ, պաշտոնյաներ, ինչպես նաեւ օրերս Հայաստանի ազգային հերոսի կոչման արժանացած, Տավուշյան մարտերում Անվախ անունը կրող դիրքի պաշտպանության ժամանակ աչքի ընկած հետախուզական ջոկատի հրամանատար Ռուբեն Սանամյանը։
Նշենք, որ Գրիգորի Խաչատուրովը գեներալ-գնդապետ, ՀՀ ռազմական գործիչ, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին է։
Այս տարվա հուլիսի 12-ին ադրբեջանական զինուժի սադրանքից հետո Տավուշին սահմանամերձ հատվածում մարտեր սկսվեցին, որոնց ընթացքում հայկական ԶՈւ դիրքերի բարելավման գործողությունը ղեկավարել է գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև
Վարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
ՊԵԿ-ը խոշոր առևտրի կենտրոնում բացահայտել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական...
ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջա...