Գեղարքունիքում գանձագողության նպատակով 3 դամբարան են քանդել եւ թալանել
Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքի վարչական սահմաններում 3 դամբարան են քանդել եւ թալանել։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջը։
«Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Ձորագյուղ համայնքի վարչական սահմաններում, համայնքից մոտ 2 կմ դեպի արեւմուտք գտնվող «Դամբարանադաշտ մ.թ.ա. 2-1 հազարամյակ» հանրապետական նշանակության հուշարձանի պահպանական գոտու տարածքի երեք դամբարան անհայտ անձինք գանձագողության նպատակով քանդել են եւ թալանել:
ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայությունը իրավախախտման փաստով ահազանգել է Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժին»,-ասված է հրապարակման մեջ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից