«Պեռնո Ռիկարին» խնդրել եմ, որ գան, ասել եմ՝ գոնե մի նորմալ գինի արտադրեք. Էռնեկյանն էլ էնպես չէր, որ գալիս էր. Քոչարյան
Խոշոր ներդրումների նկատմամբ պետությունը պետք է չափազանց ուշադիր լինի: Այս մասին տնտեսական լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Օրինակ՝ «Պեռնո Ռիկար» ընկերության մուտքը Հայաստան շատ դժվար գործարք էր։ Հայաստանում մեղադրում էին ազգային արժեքները վաճառելու մեջ։ Ֆրանսիա այցի ժամանակ այցելել եմ իրենց եւ համոզել, որ իրենք գան։ Ինչո՞ւ եմ դա արել. ինձ այդքան ոչ թե կոնյակի որակն էր հետաքրքրում, ինչքան «վերամշակող եւ գյուղացի» հարաբերությունների մշակույթը ներդնելը Հայաստանում։ «Պեռնո Ռիկար» ընկերությունն այդ մշակույթը մտցրեց։ Դրանից հետո բոլորը սկսեցին երկարատեւ պայմանագրային հարաբերություններ ունենալ այդ տնտեսությունների հետ։
«Ռենկո» ընկերության մուտքը Հայաստան՝ փոխել է շինարարության ոլորտում մշակույթը։ Երբ 9 ամսում կառուցվեց «Երեւան» հյուրանոցը եւ այդ փողոցը փակված չէր, նոր մշակույթ է ձեւավորվել, շինարարները գնում ու կողքից նայում էին. հետաքրքում էր, սովորում էին։
Օրինակ՝ Էռնիկյանի մուտքը Հայաստան։ Նրա հետ ծանոթացել եմ Ղարաբաղի նախագահ եղած ժամանակ. համոզեցի այն ժամանակ՝ Ղարաբաղի հեռուստատեսությունը ամբողջությամբ նորոգեց, թարմացրեց։ Ուղղակի համոզեցի, այնպես չէր, որ ինքը գալիս էր։
Տուրիզմի զարգացման համար չես կարող վատ օդանավակայան ունենալ։ Դրանից հետո գինին, գինու մշակույթ։ Մտավ մշակույթ օդանավակայանի առումով, գինու արտադրության առումով։ Հիմա հպարտանում ենք հայկական գինիներով, բայց գինի չկար խմելու։ Ժամանակին «Պեռնո Ռիկարին» խնդրել ու ասել եմ՝ գոնե մի նորմալ գինի արտադրեք Հայաստանում։ Մենք գինի խմող ազգ պիտի լինենք, հետո գինին քո խաղողի շարունակությունն է։
Եթե IT-ն ենք հայտարարում մեր երկրի համար գերակայություն, ապա պարակ տեղը հայտարարելով չի։ Ուրեմն պետք է այնպիսի ընկերություն բերես, այնպիսի քայլեր անես, որոնք այդ միջավայրն են ձեւավորելու, այդ նոր մշակույթն են ձեւավորելու Հայաստանում»,-ասաց նա:
Քոչարյանի խոսքով, այնպիսի ոլորտ չկա, որտեղ չեն կարող նման խոշոր ներդրումների օրինակներ բերել, որոնք այս երկրի պատկերն են փոխել, բայց հիմա մարդիկ չեն հիշում. «ՀայՌուսգազարդի» ձեւավորումը. մեղադրում են, որ ռուսներին ակտիվը տվեցի։ Ամբողջ «ՀայՌուսգազարդը» մի հատ փտած խողովակ էր՝ 37 հազար բաժանորդով, որի բալանսային արժեքը եղել է 18 միլիոն դոլար։ 90 տոկոսից ավելի գազաֆիկացում եղավ Հայաստանում։ Կայուն գները քանի տարի պահեցինք. դարձավ բիզնես։
Գազաֆիկացումից հետո անտառահատումները կանգնեցին։ Մենք քանի տարի գլխացավանք չենք ունեցել անտառահատման հետ՝ մինչեւ գազի գինը մի քիչ չթանկացավ:
Գիտե՞ք ինչու են երկաթուղին բերել, որովհետեւ ես եմ խնդրել։ Երկաթուղու այն ժամանակվա տնօրենի հետ քանի հանդիպում եմ ունեցել, պնդել եմ, որ պետք է գա։ Հաջորդ քայլը պետք է լինել Հայաստան-Իրան երկաթուղու կառուցումը»:
Դիտարկմանը, որ հիմա ՀՀ-ում դիմակավորված ստուգումներ են, կոռուպցիոն մեղադրանքներ, Քոչարյանն արձագանքեց. «Նորմալ երկիր չի գալու այստեղ։ Այլեւս չեմ հավատում, որ հնարավոր է լինելու «Ռուսական եկթաուղիների» հետ քննարկել նոր երկաթուղու հարցը։ Ի դեպ, բավական լուրջ քննարկում էինք Պարսկաստանի հետ։ Ուղղակի, ափսոս, այն ժամանակ Չինաստանը այդպիսի խոշոր պետական ծրագրեր դրսում չէր իրականացնում։ Չինաստանի հետ նույնպես համագործակցելով, վստահ եմ, որ մենք այսօր կունենայինք այդ երկաթուղին: Մեզ միշտ ասում էին՝ ներկա փոխադրումների, բեռնափոխադրումների ծավալը բավարար չէ այդ երկաթուղու եկամտաբերության համար։ Մեզ համար դա պետք է լիներ քաղաքական ծրագիր։ Մենք ասում էինք՝ մենք ներկայով չպետք է հաշվենք, մենք պետք է հաշվենք, թե ինչ կարգի բեռնափոխադրումներ են ավելանալու, եթե այդ երկաթուղին լինի։ Այդ թվի շուրջ էր մեր բանավեճը»:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև
Վարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
ՊԵԿ-ը խոշոր առևտրի կենտրոնում բացահայտել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական...
ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջա...