Իլոն Մասկի կարողությունը հասել է 101 մլրդ դոլարի
Հայտնի ամերիկացի գյուտարար Իլոն Մասկի կարողությունը հասել է 101 մլրդ դոլարի, հայտնում է Bloomberg-ը։
Այսպիսով՝ Bloomberg-ի ինդեքսում Մասկը դարձել է աշխարհի 500 ամենահարուստ մարդկանցից մեկը։
Չորրորդ օրն անընդմեջ տեխնոհսկաների ինդեքսները մինչեւ նոր առավելագույնի են բարձրանում՝ կապված այն լուրի հետ, որ Դաշնային պահուստային համակարգը, հավանաբար, կարճաժամկետ տոկոսադրույքները զրոյին մոտ կպահպանի առնվազն 5 տարվա ընթացքում։
Պարբերականը նշում է, որ աշխարհի 500 ամենահարուստ մարդիկ այս տարի վաստակել են արդեն 809 մլրդ դոլար, ինչը 14 տոկոսով ավելի է, քան հունվարին, չնայած համավարակը հանգեցրել է ՀՆԱ-ի ռեկորդային անկման եւ միլիոնավոր աշխատատեղերի կորստի։
Ավելի վաղ հայտնի էր դարձել ամերիկյան Amazon կորպորացիայի ղեկավար Ջեֆ Բեզոսի կարողության մեծանալու մասին, որը հասել է 199,7 մլրդ դոլարի, ինչը բիզնեսմենի համար ռեկորդային ցուցանիշ է։
Միաժամանակ մեծացել է նաեւ Բեզոսի նախկին կնոջ՝ Մաքենզի Սքոթի կարողությունը, որն ընդամենը մեկ քալով է հետ մնում աշխարհի ամենահարուստ կնոջից՝ L’Oreal ընկերության ժառանգորդ Ֆրանսուազա Բետանկուր-Մեյերսից։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից