Կորոնավիրուսով վարակված կոյուղաջրերը կարող են լուրջ սպառնալիք ներկայացնել. գիտնականներ
Կորոնավիրուսով վարակված կոյուղաջրերը կարող են լուրջ սպառնալիք ներկայացնել շրջակա միջավայրի եւ մարդկանց առողջության համար: Այս մասին հայտնում են Իսրայելի Նեգեւ քաղաքում գտնվող Բեն-Գուրիոնի համալսարանին կից Ցուկերբերգի ջրային պաշարների հետազոտությունների ինստիտուտի գիտնականները:
Նոր փաստաթղթում, որը հրապարակվել է Nature Sustainability ամսագրում, աշխարհի տարբեր երկրներից 35 գիտնականների մասնակցությամբ գնահատվում են կոյուղաջրերի վերջին ուսումնասիրությունները՝ կորոնավիրուսների առկայությունը ստուգելու համար: Ինչպես պարզվել է, կոյուղաջրերը, որոնք բնական ջրմուղներ են մտնում, կարող են հանգեցնել օդակաթիլային ճանապարհով վարակման: Ավելին, մաքրված կոյուղաջրերը, որոնք օգտագործվում են ոռոգման ջրամբարները՝ ինչպիսիք են լճերը եւ գետերը, լցնելու համար, նույնպես կարող են աղտոտման աղբյուր դառնալ:
Բացի այդ, կոյուղաջրերով ոռոգվող մրգերն ու բանջարեղենը, որոնք պատշաճ կերպով չեն ախտահանվել, կարող են նաեւ անուղղակիորեն հանգեցնել վարակման:
Հետազոտական խումբը խորհուրդ է տալիս անցկացնել նոր եւ ավելի մեծ ուսումնասիրություն, որպեսզի որոշվի հավանական վարակի մակարդակը, եթե այդպիսին կա, եւ զանազան ջրամբարներում ու շատրվաններում կորոնավիրուսների պահպանվելու ժամանակը:


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից