ՍԴ դատավորի պաշտոնում կառավարության նոր թեկնածուն Էդգար Շաթիրյանն է
ՀՀ կառավարությունը ՍԴ դատավորի պաշտոնում Էդգար Շաթիրյանի թեկնածությունն առաջադրելու մասին որոշում է կայացրել։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից։
«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 23-ի «Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին» N 1232-Ա որոշման 1-ին կետում «Վահրամ Ավետիսյանի» բառերը փոխարինել «Էդգար Շաթիրյանի» բառերով»,֊նշված է որոշման մեջ:

















































