ԿԳՄՍ նախարարի վիճակը ծանր է. նա խավարից ձայներ է լսում
ԿԳՄՍ նախարարի պաշտոնը թյուրիմացաբար զբաղեցնող Արայիկ Հարությունյանը, որն ամբողջովին տապալել է իրեն վստահված ոլորտները, հիմա էլ որոշել է համապետական ծնողական ժողով հրավիրել եւ ՀՀ քաղաքացիներին համոզել, թե ինչու պետք է դպրոցականները կտտանքների ենթարկվեն դասասենյակներում:
Իհարկե, ոչ մի իրեն հարգող ծնող չի պատրաստվում մասնակցել Արայիկ Հարությունյանի հրավիրած ժողովին: Ընդամենը պետք է արգելել երեխաներին դասասենյակներում նստել դիմակներով, արգելել արգելել դասամիջոցները եւ սնվելը, արգելել երեխաներին գրատախտակի մոտ կանչելու արգելքը եւ արգելել դասամիջոցները վերացնելու որոշումները: Մի խոսքով, պետք է անցկացվեն նորմալ դասապրոցեսներ լավ օդափոխվող սենյակներում:
Բայց անհանգստացնողը ծնողական ժողովը չէ, այլ Արայիկ Հարությունյանի հոգեվիճակը: Նա, որին վստահված է կրթության եւ գիտության ոլորտը, սպորտը, մշակույթը, պարզվում է խավարից ձայներ է լսում: Սա արդեն պետք է լրջորեն անհանգստացնի մասնագետներին, համապատասխան նեղ մասնագետներին:
«Չվախենաք խավարից եկող աղմուկից...»,- գրել է Հարությունյանը, դիմելով ծնողներին: Իհարկե, մենք աղմուկից, այն էլ խավարից եկող աղմուկից չենք վախենում, բայց անհանգստանում ենք մեր երեխաների համար, որոնք սովորում են դպրոցներում, բարձրագույն ուսումնական հաստատություններում, քոլեջներում: Անհանգստանում ենք, քանի որ ԿԳՄՍ նախարարը խավարի միջից ձայներ է լսում:
Աննա Բաղդասարյան
Top-News.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից