Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին

Խայտառակության թոփ տասնյակը-2

Օրեր առաջ ներկայացրեցինք Նիկոլ Փաշինյանի եւ նրա ղեկավարած թիմի խայտառակությունների թոփ տասնյակ: Այն շատ մեծ տարածում ստացավ եւ դարձավ բուռն քննարկումների, առաջարկությունների առարկա։ Բացառապես ընթերցողների առաջարկներով կազմվել է երկրորդ տասնյակը։

1. Որկրամոլություն. ՀՀ քաղաքացիները 2018թ. ապրիլ-մայիսյան իրադարձություններից շատ չանցած նկատեցին, որ վարչապետը ոչ միայն սիրում է ուտել, այլ նաեւ որկրամոլ է կամ այլ կերպ ասած շատակեր: Նա ուտում է, ագահաբար ուտում է գրեթե ցանկացած միջոցառման ժամանակ, որտեղ հյուրասիրություն կա: Եղավ մի դեպք էլ, երբ Փաշինյանը դժգոհեց, թե ինչու են ուշացնում ուտուշ-խմուշը:

2. Խորոված Մաշտոցի պողոտայում. Իր իսկ հորինած Քաղաքացու օրը, 2019-ի ապրիլի 27-ին Փաշինյանը որոշեց նշել շեշտը դնելով խոզի խորովածի վրա: Քաղաքացու օրը վերածվեց ամենագավառական խորովածանոցի: Ի դեպ, Մաշտոցի պողոտայում խորոված անողներից մեկն էլ հենց ինքն էր:

3. 2019թ. հուլիսի 28. Բաղրամյան փողոցը՝ գորգերի լվացման կետ. Վարդավառի տոնին ավելի անիմաստ զբաղմունք, քան Բաղրամյան փողոցում ԱԺ-ի դիմաց գորգ լվանալը դժվար էր պատկերացնել։ Բայց դա փայլուն արեցին իմ քայլի պատգամավորները եւ Երեւանի քաղաքապետարանը. Իհարկե պետբյուջեի հաշվին։

4. Լուլուն մերժեց համաշխարհային քաղաքագիտությունը. Ո՞վ է կառավարության հենարանը. Իմքայլական պատգամավոր Լուլուն, Լուսինե Բադալյանը, Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում 2019թ. նոյեմբերի 28-ին, արեց արդեն թեւավոր դարձած հայտարարություն. «Իշխող խմբակցությունը չի կարող լինել կառավարության հենարանը, այդպես եղել է տարիներ առաջ, մենք դա մերժել ենք...»:

5. Պուտինին դիմավորելու եւ ճանապարհելու նուրբ արվեստը. ԵԱՏՄ գագաթնաժողովը, որը 2019թ. հոկտեմբերի 1-ին կայացավ Երեւանում, մասնակցեց նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որին Փաշինյանը չցանկացավ դիմավորել, սական ճանապարհեց ավելի խայտառակ ձեւով։ Արդեն պաշտոնապես հրաժեշտ տալուց հետո, նա ըստ լուրերի, ոչ այքնան սթափ վիճակում, շտապեց օդանավակայան, հանդիպում խնդրեց նրա հետ, որից հետո գրկախառնվեց: Փաշինյանին հավանորեն անհանգստացրել էր այն, որ նախքան Երեւանից մեկնելը Պուտինը հանդիպել էր կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ:

6. Կարեւորը ոչ թե երեխայի առողջությունն է, այլ Փաշինյանի ռեյտինգը. Ասֆալտին փռելու, պատին ծեփելու շրջանակներում գործը հասավ նաեւ ԱԺ նախկին նախագահ, պրոֆեսոր Արա Բաբլոյանին, որին 2019թ. հոկտեմբերի 23-ին հարցաքննության տարան կամ հրավիրեցին վիրահատության սեղանի մոտից, ինչը չտեսնված խայտառակություն է ոչ միայն Հայաստանի, այլ համաշխարհային պատմության մեջ: Նույնիսկ ֆաշիստական Գերմանիայի զորքերն էին թույլ տալիս, որ իրենց գրաված բնակավայրերում բժիշկները շարունակեն կատարել իրենց գործը:

7. Սիլվա Համբարձումյան՝« լեդի կաշառք». Փաշինյանի կառավարման շրջանում հայտնվեց մի ֆենոմեն՝ Սիլվան, որը պատվերով ցուցմունքներ է տալիս, պնդելով, թե ՀՀ իշխանության ներկայացուցիչներին միլիոնավոր դոլարների կաշառք է տվել: Հիմնվելով այս կնոջ ֆանտաստիկ ցուցմունքների վրա հարուցվեցին քրեական գործեր, բայց որեւէ իրավապահի մտքով չանցավ քրեական գործ հարուցել միլիոնավոր դոլարների կաշառք տված կնոջ նկատմամբ, որը, ըստ իր ցուցմունքների, գուցե տարածաշրջանում Իլհամ Ալիեւից հետո ամենահարուստ մարդն է:

8. Քրեական գործեր ադրբեջանցու ցուցմունքով. Քրեական գործ հարուցվեց Պավել Անդերսոն անուն ազգանունով ոմն անձնավորության եւ ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի ցուցմունքներով: Հետո սկսվեց դատաիրավական խայտառակաությունը. պարզվեց, որ Անդերսոնը ադրբեջանցի է եւ որոնվում է Ռուսաստանի իրավապահների կողմից, եւ որ խարդախության համար, գտնվում է միջազգային հետախուզման մեջ։

9. Տարածաշրջանի առաջատարը. Նիկոլ Փաշինյանը 2020թ. սկզբում հայտարարեց, թե մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ով առաջ ենք անցել Վրաստանից, իսկ 2020-ին կանցնենք նաեւ Ադրբեջանին: Այս հայտարարությունն առաջացրեց ոչ միայն ադրբեջանական, այլ բարեկամ Վրաստանի իշխանությունների վրդովմունքը, որոնք ամենաբարձր մակարդակով հերքեցին Փաշինյանին, փաստացի նրան մեղադրելով ոչ հավաստի վիճակագրություն ներկայացնելու մեջ: Ավելի ուշ ՀՀ առողջապահության նախարարը կոպիտ կերպով կասկածի տակ դրեց covid-19-ի վերաբերյալ Վրաստանի պաշտոնական վիճակագրությունը, ինչը վրացական կողմի հերթական բուռն ռեակցիան առաջացրեց։

10. Արայիկ Հարությունյան. վերջին 10-րդ խայտառակությունը կարիք չունի մանրամասնության. Պարզապես՝ Արային Հարությունյան։

Top-News.am