Արսեն Թորոսյանը փակել է ֆեյսբուքյան էջը
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի Ֆեյսբուքյան պաշտոնական էջը այլևս հասանելի չէ։
Հիշեցնենք, որ վերջերս տարբեր լրատվամիջոցներով լուրեր են շրջանառվում, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պատրաստվում է հրաժարական տալ։ Որոշ լրատվականներ նույնիսկ հստակ ժամկետներ էին նշել՝ այն այս տարվա օգոստոսի վերջին շաբաթն էր։ Առողջապահության նախարարը և նույնիսկ մամուլի խոսնակը այդպես էլ չհերքեցին շրջանառվող լուրը, որը անցավ քննարկման հաջորդ փուլ․ ո՞վ է լինելու հաջորդ նախարարը։ Այս մասով էլ խոսվում է հիմնականում երեք թեկնածուի մասին՝ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, ԵՊԲՀ Հանրային առողջության և առողջապահության ամբիոնի ավագ դասախոս, հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը և հայտնի վիրաբույժ, ՀՀ նախկին գլխավոր միկովիրաբույժ Արտավազդ Սահակյաի որդին՝ Արամ Սահակյանը։
Դե ինչ, ասում են լռությունը համաձայնության նշան է, հավանաբար պաշտոնական էջի անհրաժեշտություն էլ չկա։

















































