Վարակվածների թիվը՝ 42 792, մահացածներինը՝ 852.
Հայաստանում օգոստոսի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 176 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 42 792-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 852 է:
Հայաստանի կառավարությունը ձախողել է կորոնավիրուսի դեմ պայքարը, բայց դա վարչապետին բոլորովին չի հուզում: Նա ժպտում է, ծիծաղում եւ հարկ համարում այդ ծիծաղով կիսվել հանրութան հետ:

















































