Երկրի ղեկավարի դեր խաղալը մեկ բան է, ղեկավար լինելը՝ միանգամայն այլ
Գարեգին Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Երկրի ղեկավարի դեր խաղալը մեկ բան է, ղեկավար լինելը՝ միանգամայն այլ: Սրա վերաբերյալ մինչև ընդհանուր գիտակցում չձևավորվի, ավելի լավ Հայաստան չենք ունենալու:
Դերասան լինելու համար էլ է տաղանդ անհրաժեշտ: Խաղալ տարբեր դերեր իսկապես դժվար է, օրվա ընթացքում մի քանի դերային վերակերպում ունենալն՝ առավել դժվար: Բայց երկրի ղեկավարը այլ որակներ է պահանջում, որովհետև խնդիրը ոչ թե մարդկանց հմայելն ու ուրախացնելն է, այլ կենսական կարևորության պատասխանատու որոշումներ ընդունելն ու դրանց վճռական և հետևողական իրականացնելը, շահավետ և վստահելի արտաքին հարաբերությունների կառուցելը, արդյունավետ աշխատանքային միջավայր ձևավորելը և այլն:

















































