Ողջ դասի ընթացքում դիմակ դնելը երեխաների մոտ ավելորդ հոգնածություն կառաջացնի, նաև գլխացավեր. բժիշկ (տեսանյութ)
Սեպտեմբերի 14–ից դպրոցները կբացեն իրենց դռները, սակայն աշակերտներն ու ուսուցիչները պարտավոր կլինեն պահպանել մի շարք կանոններ, այդ թվում՝ դիմակ դնելը, դասամիջոցներին դասարանից դուրս չգալը, գրատախտակի մոտ չգնալը, դպրոցներում չեն գործի երկարօրյա պարապմունքներն ու խմբակները։
ԿԳՄՍՆ-ն կորոնավիրուսային հիվանդության պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույց է հրապարակել, որը մտահոգել է ծնողներին:
Սիրան Սուքիասյանը, ով երկու երեխայի մայր է, գոհ չէ ներկայացվող պահանջներից: Նա կարծում է, որ ավելի նպատակահարմար կլիներ խստորեն հետևել հիգիենայի կանոններին, այսպես թե այնպես երեխաները մշտապես շփվում են իրենց ընկերների հետ: Բացի այդ, ըստ նրա՝ դիմակներ դնելուց շատերի մոտ ի հայտ կգան այլ խնդիրներ:
Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Աղաբեկյանի կարծիքով՝ դիմակ դնելը դժվար է նույնիսկ չափահաս մարդկանց համար, ուր մնաց երեխաների համար։
Նա համարում է, որ դիմակ դնելը ողջ դասընթացի ժամանակ երեխաների մոտ կառաջացնի ավելորդ հոգնածություն, ինչպես նաև գլխացավեր: Եվ հետո երեխաները, միևնույն է, զերծ չեն մնալու մեկը մյուսի հետ շփումից, ուստի, նրա կարծիքով, չկա դիմակ դնելու անհրաժեշտություն:
Գարիկ Աղաբեկյանի կարծիքով` երեխաները պետք է հաճախեն դպրոց, սակայն առանց դիմակների, քանի որ դիմակները կարող են հակառակ ազդեցությունն ունենալ երեխաների առողջության վրա։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև
Վարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
ՊԵԿ-ը խոշոր առևտրի կենտրոնում բացահայտել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական...
ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջա...