Մեր Զինված ուժերից հեռու խաղացեք, դա ձեր թեման չի
Երվանդ Վարոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Մեղմ ասած միայն հակակրանք ու տհաճություն է առաջացնում իշխանության ներկայացուցիչների անհագ ցանկությունը Սերժ Սարգսյանին հարվածել ապրիլյան պատերազմով, կորցված դիրքերով, պատերազմը անպայման պարտություն ներկայացնելով կամ 2008-2018 թվականները ներկայացնելով իբրև ռազմական անհաջողությունների շրջան։
Դուք ախր ոչինչ չգիտեք, դուք չգիտեք, թե այդ շրջանում քանի դիվերսիա է կանխվել, քանի դիրքային իրավիճակ է փոխվել ի օգուտ մեզ, քանի հաջողված օպերացիա են մերոնք իրականացրել, դուք ոչինչ չգիտեք, չեք իմանա ու չեք հասկանա։
Մեր Զինված ուժերից հեռու խաղացեք, դա ձեր թեման չի։ Իսկ եթե այդ աստիճան սնանկ եք, որ իրական թեմա չեք գտնում Սերժ Սարգսյանին դեմ տալու, կարող եք պարզապես լռել։

















































