Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Դպրոցում աշակերտների դիմակ կրելը կարող է առաջացնել թթվածնային քաղց՝ այն էլ շոգ պայմաններում

 

ԿԳՄՍ նախարարության մշակված կանոնակարգը միտված է խնդիրների լուծմանը, բայց ընդհանուր առմամբ, հիմնավորված չէ, դասարանում 10 երեխա ավել չլինելը, դասամիջոց չանելը, դա իսկապես անվտանգություն կապահովվի թե ոչ, որովհետև երեխաները այսպես թե այնպես իրար հետ շփվում են, բակերում խաղում են և երեխաների միջավայրում մեկուսացում չկա. Tert.am–ի հետ զրույցում նշեց կրթության ոլորտի փորձագետ, մանկավարժ- հոգեբան Արմինե Դավթյանը:

Արմինե Դավթյանն ընդգծում է, որ դիմակները պետք է երկու ժամը մեկ փոխվեն, ինչը լրացուցիչ ծախս և խնդիր է առաջացնում, քանի որ հնարավոր չէ հետևելու ամբողջ պատասխանատվությունը դնել ուսուցչի և բուժքույրի վրա, այն՝ լրացուցիչ և անիմաստ հոգս է դառնալու.

«Դպրոցում աշակերտների դիմակ կրելն ուղղակի անմտություն եմ համարում, այլ բան է, որ դասարանների քանակը նվազեցնեն, բայց դիմակով դպրոցում գտնվելը ամենաոչհիգիենիկ միջոցառումն է, որը նաև առողջապահական առումով կարող է խնդիրներ առաջացնել: Դիմակի կրումը կարող է առաջացնել թթվածնային քաղց՝այն էլ շոգ պայմաններում, երեխան կարող է ձեռքով անընդհատ դիպչել դիմակին կամ անզգուշաբար գցել հատակին և արդեն մանրէացված դիմակը դնել դեմքին, դա խելամիտ որոշում չեմ համարում՝ այն էլ ցածր դասարաններում»:

Ինչ վերաբերում է նախարարության որոշմամբ դասի ընթացքում գրատախտակին չմոտենալ և դասամիջոցին դասասենյակը չլքելուն, ապա կրթության փորձագետը տրամաբանություն չի տեսնում որոշման մեջ.

«Երեխաներին սենյակում փակելը ավելի վտանգավոր է, քան եթե երեխան դուրս գա՝ օդափոխվի և հանգստանա, այդ որոշումը ուղղակի երեխայի ֆիզիոլոգիան չիմանալու արդյունք է, չի կարելի երեխային փակել դասարանում՝ անշարժ վիճակում և թույլ չտալ շարժվել: Կամ ֆիզկուլտուրայի դասերը հանելու որոշումը, ֆիզկուլտուրան բացարձակ չի խանգարում, ընդհակառակը, կարելի էր ֆիզկուլտուրայի դասերը ավելացնել և բացօթյա պարապմունքներ իրականացնել, որպեսզի երեխաներն ավելի շատ մաքուր օդ շնչեն: Կամ օրինակ գրատախտակին մոտ գնալn արգելելը, դա ի՞նչ կապ ունի, եթե երեխան դասարանում է:

Տաք ամիսներին կարելի է նաև որոշ դասեր իրականացնել դրսում, ի վերջո, ոչ մեկ չի կարող ասել, որ հնարավոր է երեխայի շփումը սահմանափակել կամ արգելել»:

Կրթության նախարարության ուղեցույցով նշված է նաև, որ դպրոցը պետք է ապահովվի հիգիենիկ պարագաները, սակայն Արմինե Դավթյանի կարծիքով` դպրոցը այդքան հնարավորություն չունի, քանի որ այն բավական ծախս է ենթադրում, իսկ դպրոցի բյուջեն հաստատվել է տարվա սկզբին, իսկ առկա բյուջեն՝ իր եղած ծավալով և հնարավորություններով բավարարում է միայն առկա ծախսերը. «Ախտահանիչ նյութերը էժան չեն, ուսուցիչների քանակը բավականին մեծ է, իսկ դիմակները էժան չեն և այն բավական ծախս է կազմում, հատկապես, երբ պետք է դիմակն օրը երկու անգամ փոխել»:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ երկարօրյա ծառայությունը դադարեցվելու է, կրթության փորձագետը նշեց, որ չի կարծում, որ այդ հանգամանքը ծնողների մոտ էական խնդիր կառաջացնի, քանի որ երեխաներն արդեն սովորել են տանը մնալուն: Եվ ընդգծում՝ եթե պահանջ ենք դնում, որ հանրակրթությունը գործի, պետք է գիտակցել, որ դպրոցներում հանրակրթական գործընթացի մեկնարկելը լուրջ պատասխանատվութուն է ենթադրում և ինչ- որ ծրագրեր և միջոցառումներ պետք է ձեռնարկել, որ անվտանգություն և ապահովվություն լինի, քանի որ հասկանալի է, որ կուտակումները բերելու են խնդիրներ:

Աղբյուր՝ Tert.am