Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը ես եմ ներկայացրել կառավարության քննարկմանը. Ռուստամ Բադասյան
Ինչպես նախկինում, հիմա էլ քննարկվում է կառավարության կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի հարցը, դեռ որոշում չկա, լինելուն պես կտեղեկացնենք։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Օգտատերերը հարց էին ուղղել Ռուստամ Բադասյանին, թե ՍԴ դատավորի պաշտոնում Վահրամ Ավետիսյանի թեկնածությունն ո՞վ էր առաջադրել, նախարարը նշեց, որ թեկնածությունը առաջադրում է Կառավարությունը:

















































