Եթե ինքը շարունակեց վարչապետ լինել, իմ որդին չի ծառայելու. ցուցարար
Կառավարության դիմաց այսօր՝ օգոստոսի 20-ին բողոքի ակցիա իրականացնող ռուսաստանաբնակ քաղաքացիներից մեկը պատմեց, որ Ռուսաստանի դեսպանատան Քրիստ անունով աշխատակիցը 350 դոլարով կարողանում է քաղաքացիներին ուղարկել Ռուսաստան։
«Երկու մարդ կա. մեկը Քրիստն ա, երկրորդի անունն էլ չգիտեմ։ Քրիստն ասում ա՝ ես եմ ասողը, Փաշինյանի մարդն եմ, ու 350 դոլարով մարդ ա ուղարկում Ռուսաստան։ Ռուսաստանի դեսպանատանն ա նստում, մենք հայերով հավաքվում ենք իմանանք՝ երբ ենք գնում, ինձ սպառնացին՝ զիբիլի ամանը կգցենք քեզ։ Այդ Քրիստը ասում է՝ օրգանի աշխատողը կգա, ու կտեսնենք՝ ինձ կտանի՞, թե՞ քեզ»,- ասաց նա։
Ակցիա իրականացնող քաղաքացին պատմեց, որ դեսպանատան աշխատակցի դեմ հաղորդում է ներկայացրել, սակայն ապարդյուն, որեւէ ոստիկան նրան չի մոտեցել. «Գնացի, հաղորդում ներկայացրի նրա դեմ, բայց ոչ մեկ էլ չեկան հետեւից։ Չեկավ ոչ մի ոստիկան, որովհետեւ իր խաղերն ա, ինքը պիտի իջնի պատասխան տա։ Խիղճը որտեղա՞ դրել վարչապետը։ Եթե էն ժամանակ Քոչարյանը վատ ա եղել, բայց վարչապետի քայլերը այս վիրուսի շրջանում սարսափելի է։ Մենք շատ հիասթափված ենք իրենցից։ Եթե ինքը շարունակեց վարչապետ լինել, իմ որդին չի ծառայելու»։
Նշենք, որ արտագնա աշխատանքի մեկնել ցանկացող ռուսաստանաբնակ հայերը բողոքում են փակ սահմանների դեմ։ Նրանք երկար ժամանակ է՝ պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որպեսզի խնդրին վերջնական լուծում տրվի եւ կարողանան մեկնել իրենց ընտանիքների մոտ։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև
Վարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
ՊԵԿ-ը խոշոր առևտրի կենտրոնում բացահայտել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական...
ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջա...