Tesla-ն աշխատում է Dojo գերհամակարգչի վրա
Իլոն Մասկը հայտարարել է, որ ընկերությունը աշխատում է Dojo գերհամակարգիչի վրա, որը մտադիր է օգտագործել իր ինքնաշարժը վերապատրաստելու եւ կատարելագործելու համար՝ օգտագործելով «հսկայական ծավալի վիդեոտվյալներ», հայտնում է HighTech+-ը:
Ըստ Tesla-ի գլխավոր տնօրենի, մեքենայի հզորությունը պետք է գերազանցի 1 էքզաֆլոփսը (exaFLOPS): Սա նշանակում է, որ ընկերությունը դե ֆակտո մասնակցում է ամենահզոր գերհամակարգիչը ստեղծելու մրցավազքին:
Dojo-ն ճապոներենից թարգմանաբար նշանակում է «ճանապարհի վայր», եւ այդ տերմինը հաճախ է օգտագործվում նշելու համար այն վայրը, որտեղ կարելի է զբաղվել մեդիտացիայով կամ մարտարվեստով:
Ըստ գործարարի՝ Dojo-ն տվյալներ կստանա Tesla-ի էլեկտրամոբիլներից տեսախցիկներից եւ իր ամբողջ հզորությունը կօգտագործի այդ տվյալները մշակելու եւ ինքնաուսուցման համար: Մասկը ընդգծել է, որ դա կլինի աշխարհում առաջին հատուկ նշանակության գերհամակարգիչը՝ համակարգչային տեսողության հիման վրա արհեստական բանականության պատրաստման համար: Այն հատուկ նախագծված կլինի այս առաջադրանքի համար, ուստի քիչ հավանական է, որ կիրառվի այլ ոլորտներում, օրինակ` պաշտպանական նախագծերում։
Մասկը, ինչպես միշտ, Dojo նախագծի գոյության մասին հայտարարել է պրագմատիկ նպատակներով՝ նա ասել է, որ Tesla-ին անհրաժեշտ են նոր մասնագետներ՝ համակարգչային չիպերի մշակման եւ ԱԲ-ի ուսուցման համար: Նա նաեւ հիշեցրել է, թե որտեղ են գտնվում Tesla-ի հիմնական ինժեներական կենտրոնները, որպեսզի դիմորդները հասկանան, թե ուր է նրանց համար ավելի հարմար տեղափոխվելը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից