Մենք էս օրերին Հովհաննես Բաղրամյանին էլ կդատեինք
Հարություն Հարությունյանը գրում է.
Երբ արդեն հավաքում էի «Հաղթանակի ապրիլ» ֆիլմը, շատ երկար մտմտում էի Խաչատուրովի՝ բանակցությունների մասին պատմող պահը ֆիլմում դնե՞մ, թե ոչ:
Դժվար որոշման պահ էր, ինքը պատմել էր, բայց զգում էի՝ փոշմանել էր: Չդրեցի, որոշեցի՝ թող ֆիլմը տուժի, բայց ես չեմ կարող հրապարակել մի բան, որից շատերը կուրախանան, կհպարտանան, բայց պետության համար կաող է բացասական հետևանք ունենա:
Էսօր երբ Սերժ Սարգսյանը այդ հարցին պատասխանեց, գայթակղությունս մեծ էր, չհրապարակած այդ մասը հանրության սեփականությունը դարձնել, բայց էլի երկար մտածելուց հետո ձեռնպահ մնացի:
Խաչատուրովը ՄԵԾ ռազմական գործիչ է, իրեն հարգող ազգը կհպարտանար, որ նրա պես զինվորականի ծնող է, բայց դե մենք չէ, մենք էս օրերին Բաղրամյանին ու Բաբաջանյանին էլ կդատեինք, կսարքեինք դավաճան, միայն թե մի քանի հոգեխանգարվածներ իրենց լավ զգային:

















































