Սերժ Սարգսյանը Հայաստանի եւ Արցախի միջեւ համաձայնագիրը համեմատել է «Իսկանդերի» արձակած կրակոցի հետ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի եւ Արցախի միջեւ ապրիլյան պատերազմից հետո պատրաստված, սակայն չընդունված քաղաքական համաձայնագիրը համեմատել է «Իսկանդերի» արձակած կրակոցի հետ:
«Համաձայնագիրը պատրաստ էր: Կարծում եմ՝ նման համաձայնագրի ստորագրումը նման կլինի ինֆորմացիոն կամ դիվանագիտական «Իսկանդերի» արձակած կրակոցի հետ: Այդ պատճառով այն պետք է մոտ ժամանակներս ստորագրվի: Վստահ եմ, որ դրա անհրաժեշտությունը կլինի»,-հայտարարել է Սերժ Սարգսյանը:

















































