ԿԳՄՍ նախարարությունն ընդդեմ դպրոցականների
Ոչինչ չանելով աշակերտներին դպրոցում դիմավորելու համար, ինչ-որ որոշում ընդունելու համար ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը որոշել է, որ երեխաները դպրոց պետք է գնան ոչ թե հինգ, այլ վեց օր:
Փոխանակ դպրոցները իրավիճակի համապատասխան վերադասավորումներ իրականացնեին, փոխանակ դասասենյակները բերեին համապատասխան վիճակի, ընդամենը որոշում՝ դպրոց կգնաք վեց օր:
ԿԳՄՍ նախարար, վաղուց ապացուցել եք, որ ոչ գիտությունից եք հասկանում, ոչ կրթությունից, ոչ մշակույթից, ոչ սպորտից, ոչ էլ երիտասարդությունից: Այլեւս ոչինչ անել պետք չէ, որ մենք դա հասկանանք. ընդամենը հեռու մնացեք մեր երեխաներից: Մի քայքայեք նրանց առողջությունն ու նյարդերը:
Անհեթեթություն է երեխաներից պահանջել հինգ կամ վեց, չորս կամ երեք ժամ նստել դիմակով եւ դաս սովորել: Թթվածնի հոսքը նվազեցնելով դուք ընդամենը երեխաներին հիվանդութոյւններ եք նվիրում ամբողջ կյանքի համար: Վեց օր դպրոց կանչելով քայքայում եք նրանց նյարդային համակարգը:
Մեր երեխաները փորձարարական ճագար չեն: Կանգ առեք: Մի օգտվեք այն հանգամանքից, որ ծնողների մեծ մասն անտարբեր է անգամ իրենց երեխաների հանդեպ եւ լռում է, մի օգտվեք ուսուցիչների անհասկանալի լռությունից: Հեռու երեխաներից: Նրանց հանգիստ թողեք: Մի քայքայեք նրանց առողջությունը:
Top-News.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից