Այսօր համացանցում հայատառ գրելու օրն է. նախաձեռնությունը հաջողություններ է գրանցել
Փետրվարի 7-ը համացանցում հայատառ գրելու օրն է: Նախաձեռնությունը մեկնարկել է 2012թ ի փետրվարի 7-ին,
Փետրվարի 7-ը համացանցում հայատառ գրելու նախաձեռնության տարածած հայտարարության մեջ նաեւ ասվում է.
«Նախաձեռնությանն այս ընթացքում միացել են բազմաթիվ անհատներ ու կազմակերպություններ։ Հայատառ գրելու կոչ արվել է նաեւ Ազգային ժողովում, բջջային օպերատորներից մեկն իր բաժանորդներին արդեն ուղարկում է հայատառ կարճ հաղորդագրություններ, թեման հետաքրքրել է նաեւ արտասահմանյան մամուլին։ Լուծված է նաեւ մեսրոպատառ հայերենով գրելուն խոչընդոտող տեխնիկական հարցերը՝ համացանցին միացող բոլոր տեսակի սարքերից այսօր կարելի է գրել մեսրոպատառ հայերեն, անվճար հասանելի են նաեւ համապատասխան ծրագրերը:
Նախաձեռնության անդամների եւ մեզ հետ համակարծիք մարդկանց անունից մեկ անգամ եւս խնդրում ենք բոլորին, պետական եւ մասնավոր կազմակերպությունների աշխատակիցներին համացանցում հայերեն գրել բացառապես մեսրոպատառ։ Առանձնահատուկ շնորհակակություն լրատվամիջոցներին՝ մեր աշխատանքները լուսաբանելու եւ հայատառ գրելը քարոզելու գործում ցուցաբերած անգնահատելի աջակցության համար»:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում