Գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսի հիմնական խոցելիությունը
Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսի հիմնական խոցելիությունը, ինչը թույլ կտա նրա վրա ազդել գոյություն ունեցող դեղամիջոցների օգնությամբ: Ստացված արդյունքները Չիկագոյի համալսարանին կից Փրիթցքերի անվան մոլեկուլյար ինժեներիայի դպրոցի հետազոտողները հրապարակել են Science Advances ամսագրում։
Ինչպես նշում են հոդվածի հեղինակները, «դեղամիջոցների համար առավել գրավիչ թիրախը» Mpro պրոտեազան է (վիրուսի վերարտադրման մեխանիզմին մասնակցող ֆերմենտ): Ավելի վաղ բժիշկներն արդեն փորձել էին ազդել նրա կառուցվածքի վրա եւ դրա օգնությամբ պարզել նոր կորոնավիրուսի եւ SARS-CoV-ի միջեւ եղած տարբերությունները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ամերիկացի մասնագետներին հաջողվել է գտնել նախկինում չբացահայտված սպիտակուցային կապ, որը կարող է կորոնավիրուսի վարակի բուժման նոր ռազմավարությունների մշակման բանալին դառնալ:
Այսպես, նրանք պարզել են, որ պրոտեազայի վրա ազդող առավել արդյունավետ միացություններից մեկը` էբսելենը, դեղամիջոցային մոլեկուլ է, որն ունի հակաբորբոքային եւ հակաօքսիդիչ հատկություններ: Հետազոտողների կարծիքով՝ այս հայտնագործությունը ցույց է տալիս COVID-19-ի բուժման առկա ռազմավարությունները վերանայելու անհրաժեշտությունը:
Վերջին տվյալներով՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 22 միլիոնին, նրանցից 766 հազարը մահացել է: Անցյալ շաբաթ Ռուսաստանը գրանցել է աշխարհում առաջին կորոնավիրուսի պատվաստանյութը, որը ստեղծվել է Գամալեիի անվան կենտրոնում:


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը