Խեղդամահ արված երիտասարդ աղջկա դի է հայտնաբերվել հեռուստաաշտարակի մոտ գտնվող ձորակում
Այսօր՝ օգոստոսի 17-ին, զարհուրելի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։20-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշ վարչական շրջանում՝ Հովսեփյան փողոցում, հեռուստաաշտարակի հարևանությամբ գտնվող ձորակում դի կա։
Ոստիկաններն ու քննիչները նշված հատվածում հայտնաբերել են 20-25 տարեկան աղջկա՝ խեղդամահ արված դի։ Փաստի առթիվ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

















































