Աստղագետները ցնցող հայտնագործություն են արել
Աստղագետները պարզել են, որ գալակտիկաները, որոնք նման են տեսքով և չափով Ծիր կաթինին, գոյություն են ունեցել Մեծ պայթյունից արդեն 1.4 միլիարդ տարի հետո: Այս տեսակի ամենահին գալակտիկան՝ SPT0418-47-ն է, որը գիտնականները հայտնաբերեցին ժամերի համաստեղությունում: Հայտնագործության մասին մանրամասնորեն գրված է «Nature» գիտական ամսագրում:
«Այս հայտնագործությունը ցույց է տալիս, որ այն կառույցները, որոնք մենք տեսնում ենք մոտակա պարուրաձեւ գալակտիկաներում եւ Ծիր կաթինում, գոյություն են ունեցել 12 միլիարդ տարի առաջ», - ասել է Ֆրանչեսկա Ռիզզոն՝ աստղաֆիզիկայի Մաքս Պլանկի ինստիտուտի աստղագետ եւ ուսումնասիրության հեղինակներից մեկը:
Աստղագետները կարծում են, որ առաջին գալակտիկաները տիեզերքում հայտնվել են Մեծ պայթյունից մոտ 300-400 միլիոն տարի անց:
Տիեզերքի այս նախնադարյան գալակտիկաները, ինչպես ենթադրում են աստղագետները, բոլորովին նման չեն եղել ժամանակակից գալակտիկաներին: Մասնավորապես, դրանք բավականին փոքր էին, և նրանց ներսում գտնվող աստղերը ձևավորվում էին հարյուր հազարավոր անգամ ավելի արագ, քան Ծիր կաթինում:
Top-News.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից