Մոլդովան Ռուսաստանից հակակորոնավիրուսային պատվաստանյութ է խնդրել
Մոլդովան հայտ է ուղարկել Ռուսաստանի Դաշնություն ՝ կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութ ստանալու համար: Այս մասին ուրբաթ օրը հայտնել է նախագահ Իգոր Դոդոնը:
«Կարծում եմ, որ մեր ռուս եղբայրները մեզ կօգնեն եւ կկարողանանք պատվաստել բոլոր ցանկացողներին»,- ասել է Մոլդովայի նախագահը:
Օգոստոսի 11-ին Ռուսաստանն աշխարհում առաջինն էր, ով գրանցեց «Սպուտնիկ V» անունով կորոնավիրուսային պատվաստանյութ: Դեղը մշակվել է Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարության համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի կողմից եւ անցել է կլինիկական փորձարկումներ:
Ռուսաստանի Դաշնությունն արդեն ստացել է հայտեր 20 երկրներից ՝ 1 միլիարդ դեղաչափ պատվաստանյութ մատակարարելու համար: Ի դեպ, Հայաստանն այդ երկրների մեջ դեռ չկա:
Այս պահին Մոլդովայում հաստատվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 28 հազար դեպք (բնակչության 0,8%):
Top-News.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը