Արժեր, իրոք, հիվանդանալ, որ վայելեի ձեր սերը. Դերասանուհի Նարինե Ոսկանյանը կոչ է արել դադրեցնել դրամահավաքը (տեսանյութ)
Դերասանուհի Նարինե Ոսկանյանը` «Պաուզա Անոն», ով սրտի շտապ վիրահատության կարիք ունի, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ ամերիկահայ բարերար Գրիգոր Թերմենջյանը վիրահատության ամբողջ գումարը փոխանցել է իրեն եւ կոչ է արել դադարեցնել դրամահավաքը:
Դերասանուհին հայտնել է, որ իր հետ կապվել է նաեւ, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը, եւ ասել, որ նույնպես ուղարկել է վիրահատության գումարը:
«Ես ասացի, որ պետք չի, գումարն ունեմ, Ռուբեն Հայրապետյանն ասեց` էդ փողը քեզ, որովհետև վիրահատությունից հետո քեզ բուժման փող է պետք, աղջիկ ջան: Էդ փողը վերցրու ու բուժվի: Նա ինձ նվիրեց այդ 3 միլիոն դրամը»,- ասաց Ոսկանյանը:
Նարինե Ոսկանյանը նաեւ շնորհակալություն է հայտնել բոլորին և խնդրել, որ այլևս իրեն գումար չուղարկեն:
«Արժեր, իրոք, հիվանդանալ, որ վայելեի ձեր սերը»,- հավելել է դերասանուհին:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից