Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

«100 ավտոբուսի փոխարեն՝ քաղաքապետարանը որոշել է ձեռք բերել 100 «Գազել»». Դավիթ Խաժակյան

168TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակներում զրուցել ենք Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հետ

– Պարոն Խաժակյան, Երևանում մեկնարկել է 500 վերելակի փոխարինման ծրագիրը, և ուշագրավ է, որ քաղաքապետարանի հաղորդագրության մեջ նշված է. «Վերելակները, որպես ընդհանուր բաժնային սեփականություն, «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով պատկանում են բնակիչներին: Բայց հաշվի առնելով խնդրի սոցիալական կողմն ու քաղաքացիների կյանքին և առողջությանը սպառնացող վտանգը՝ մասշտաբային ու անիրագործելի թվացող ծրագիրը համայնքը նախաձեռնեց սեփական ուժերով»: Սա Հայկ Մարությանի նախընտրական խոստումներից չէ՞ր, ինչո՞ւ է այսպես ներկայացվում:

– Մարությանի նախընտրական խոստումներից էր, որը հետագայում ձևափոխվեց նրան, որ դրա դիմաց պետք է բնակիչները վճարեն, հետո հասկացան, որ դա անիրատեսական ծրագիր է, և պետք է լինի մեծ ներդրում համայնքի կողմից: Նախ՝ խոսենք այն մասին, թե այդ ներդրումն ինչի հաշվին եղավ: Թվում է, թե լավ է, երբ 500 վերելակ է տեղադրվում, և ամեն դեպքում, այն շենքերի բնակիչները, որոնք երթևեկում էին, այսպես ասած՝ մահվան վերելակներով, գոհ և շնորհակալ կլինեն, ինչը լավ է: Բայց ասել, որ լավ կլինի՝ հաջորդ տարի էլ 500 վերելակ փոխենք, նշանակում է՝ ասել՝ լավ կլինի, որ հաջորդ տարի էլ բազմաթիվ այլ ծախսեր չիրականացվեն:

Այս գումարը, որը գոյացավ վերելակների համար, գոյացավ 2019թ. բյուջեի ծախսերի թերակատարումից: Բազմաթիվ ծախսեր, մանկապարտեզների վերանորոգումներ, տարատեսակ ծախսեր չիրականացվեցին, և իրականացվեց սա: Եվ, ընդհանուր առմամբ, բյուջեն 30 տոկոսով չէր կատարվել, գոյացել էր 11-12 մլրդ դրամ, որն ամբողջությամբ դրվեց վերելակների արդիականացման վրա: Հիմա, եթե ասենք՝ թող 2021թ. էլ սա լինի, նշանակում է՝ ասենք՝ թող 2020թ. ևս բազմաթիվ այլ ծախսեր չիրականացվեն:

Մենք առաջին իսկ օրվանից պնդել ենք, որ վերելակների տեղադրումն ինքնանպատակ չէ, պետք է դրա կառավարման մոդելը լինի: Նոր վերելակը տեղադրվեց՝ ո՞վ է իրականացնելու դրա սպասարկումը: Իհարկե, իրենք կասեն` համատիրությունները, բազմաբնակարան շենքի լիազոր մարմինը և այլն, բայց մենք գիտենք՝ ինչպիսի վիճակում են գտնվում այդ մարմինները: Առանց համատիրությունների ռեֆորմի՝ այդ վերելակները շատ շուտ շարքից դուրս են գալու, և չեն լինելու միջոցներ անգամ ընթացիկ սպասարկումների համար: Այդպիսի ահազանգեր մենք արդեն իսկ ունենք 2019թ. տեղադրված 20-30 վերելակների մասով, և համոզված եմ, որ նույնը լինելու է այստեղ:

– Դուք կիրառեցիք «մահվան վերելակներ» ձևակերպումը, իսկ նախընտրական քարոզարշավի ժամանակ Հայկ Մարությանը խոսում էր նաև «մահվան գազելների» մասին, որոնց փոխարինելու համար նախնական 100 ավտոբուսների մրցույթ էր հայտարարվել: Ի՞նչ եղան այդ 100 ավտոբուսները:

– Իմ տեղեկություններով՝ այդ 100 ավտոբուսների մրցույթը շուտով հայտարարվելու է չկայացած՝ տարբեր պատճառներով: Ես որքան հասկանում եմ՝ այդ հայտարարված մրցույթի հայտերի և մասնակցության որոշակի խնդիրներ են առաջացել, և ստացվել է այնպես, որ այդ 100 ավտոբուսները չեն գալու, քաղաքապետարանն էլ այդ ամենը հասկանալով՝ որոշել է ձեռք բերել 100 միկրոավտոբուս, այն է՝ «Գազել»: Ստացվում է, որ բնակիչներին խոստացան, որ 112 մետրանոց ավտոբուս պետք է ներկրեն, իսկ փոխարենը՝ խոստացան բերել 100 «Գազել»:

Երբ կարդացի այդ 100 «Գազելների» հայտարարությունը, ապշեցի, որովհետև գրել էին՝ այն, ինչ հնարավոր չէր երեկ, հնարավոր է այսօր: Ես ապշած նայում էի, թե արդյո՞ք հնարավոր չէր երեկ ունենալ «Գազելներ»: Ես տեղեկացնում եմ, որ արդեն մինչև օգոստոս ամսվա վերջ Երևանի տրանսպորտային ցանցից այն 450 գազելները, որոնք պետք է մաշվածության պատճառով դուրս մնային, արդեն դուրս են մնացել: Հիմա պատկերացրեք՝ սեպտեմբերից ամեն ինչ մեծ թափով բացվում է, մարդիկ դուրս են գալիս փողոցներ և տեսնում են, որ իրենց երթուղայինը պարզապես չի գալիս, այդ գիծը փակվել է կամ այդ գծում 50 մեքենայի փոխարեն՝ 30 է:

– Մաշտոցի պուրակի շուրջ բարձրացված աղմուկը որքանո՞վ է արդարացված, հատկապես, որ Հայկ Մարությանը պարզաբանեց, թե ինչ է տեղի ունեցել, իսկ քաղաքապետարանի մասնագետ Քրիստինե Վարդանյանն էլ նշեց, թե պուրակի հատված ծառերը թեղիներ են, որոնք տարիների ընթացքում արդեն այնպիսի վիճակում էին, որ հնարավոր չէր պահել, և հատվել են` հենց ծառերի նկատմամբ մարդասիրական վերաբերունքից ելնելով. դրանց փոխարեն սոսիներ կտնկվեն: Սակայն ավելի ուշ տեղեկացանք, որ սոսիներ էլ չեն տնկվելու:

– Մենք այնտեղ ունենք մի պատկեր, երբ այգու մեջ կառուցվում է հիմնական շինություն, ընդ որում՝ նրբություններ կան, որոնք մեր հայրենակիցները կարող են չիմանալ, չխորանալ, բայց խորանալ է պետք: Երբ Մարությանն ասում է՝ համաձայնության է եկել սեփականատիրոջ հետ, առաջ դա մասնավորի սեփականությունն էր, հիմա համայնքինն է: Տպավորություն է ստեղծվում, թե այդ հողակտորը այգու մեջ եղել է օտարված, և Մարությանն իր մեծագույն ջանքերով դա կարողացել է հետ բերել: Այդպիսի բան, բնականաբար, չկա: Հողակտորի սեփականություն այնտեղ չի եղել, այդ շինությունն է եղել սեփականություն, և հողը վարձակալական հիմունքներով է տրվել: Այն պահից, երբ շինությունը քանդվում է, դադարում է դրա՝ որպես այդպիսին, սեփականություն լինելը: Հիմա մի կտորի շինությունը քանդվել է, սեփականությունը դադարել է, մնացած հատվածում ամբողջությամբ այն իրականացվել է: Հիմա, ըստ էության, արդեն ամբողջ տարածքը նոր կառուցապատված վիճակում անցնում է այդ մասնավորի տիրապետման տակ: Ստացվում է, որ Մարությանը, այդուհանդերձ, երկարաձգեց այդ գործընթացը, որ այդ սրճարանն այնտեղ շարունակի լինել:

Հիմա արդյո՞ք իրավունք ունեն ասելու, որ ազատագրում են, և այլն: Որտեղ իրենք քանդում են ամբողջությամբ, համոզված եմ, որ այդտեղ որևէ խոչընդոտ չկար, որին ձեռք չեն տալիս, համոզված եմ, որ այդտեղ եղել է որևէ միջամտություն: Հիմա մարդիկ կմտածեն, թե Մարությանն ինչ շահ ունի. այդ ամենը մի օր վեր կհանվի:

– Այս հակասությունն ինչո՞վ է պայմանավորված՝ հաշվի առնելով, որ նույն Հայկ Մարությանը տարիներ առաջ պայքարում էր Մաշտոցի պուրակի համար:

– Այս իշխանությունները ցույց տվեցին, որ իրենց պայքարը միտված է եղել նրան, որ այն, ինչ իրականացվում է, իրականացվի իրենց կողմից: Եթե նախկին իշխանություններին են խնդրել, իշխանությունները թույլ են տվել, աղմուկ է բարձրացվել, հիմա իրենց խնդրեն, իրենց մերձավորները դա անեն: Այն մարդիկ, ովքեր այն ժամանակ Մաշտոցի պուրակում էին, այսօր ավագանու իշխանական անդամներ են, և հիմա արդեն ծառը կարող է փչացած լինել, երբ հատում են: Գուցե նրանցից ոմանք սրտնեղում են, բայց այդ ամենը կոպեկի արժեք չունի, եթե այդ գործողությունն իրականացվում է, Մարությանը դրա վրա աչք է փակում, հիմա էլ գնացել է արձակուրդ:

– Ի դեպ, սա այս ընթացքում Հայկ Մարությանի ո՞րերորդ արձակուրդն է:

– Այս մեկ ամսվա մեջ երկրորդն է, ընդ որում՝ ավելի մեծ ժամանակային հատվածով, բայց տարվա մեջ բազմիցս նա վերցրել է: Ես չեմ հաշվում, դա ինձ քիչ հետաքրքիր է, որովհետև գա աշխատանքի, չգա աշխատանքի, տարբերությունը էապես չի զգացվում: Բայց մարտ ամսվանից, ինչ սկսվեց այս կարանտինը, գործընկերներիցս մեկը լավ արտահայտություն արեց, ասում է՝ յուրաքանչյուր վարակակիր աշխատողի հետ Մարությանն ինքնամեկուսացվեց, այսինքն՝ հենց պարզվում էր՝ մեկը վարակակիր է՝ նա ինքնամեկուսանում էր, անցնում էր այդ 14 օրը, հետո նորից պարզվում էր, որ մեկը վարակակիր է, նա նորից ինքնամեկուսանում էր:

– Բայց նա ասել էր, որ, եթե լայվ չի մտնում, դա չի նշանակում, որ նա չի աշխատում:

– Հիմա եթե ասեմ՝ չեն հավատալու մարդիկ, բայց եթե քաղաքապետարանում ծանոթներ ունեն, հարցուփորձ անեն՝ կիմանան. Մարությանը յուրաքանչյուր օր ժամը 11-ից, 12-ից շուտ աշխատանքի չի գալիս:

– Գուցե գիշերը երկար է աշխատում, դրա համար…

– Դա իրենց պատճառաբանություններին շատ նման կլիներ, բայց դրա համար կարելի է մի պարզ բան անել՝ քաղաքապետարանի կողքով երբ անցնում ես, նայես՝ այդ լույսը վառվո՞ւմ է, թե՞ ոչ: Հիմա ինձ կլսեն ու գուցե լույսը վառ կթողնեն: Շատերը կմտածեն՝ անլուրջ բան եմ ասում, բայց պետք է պարզապես քաղաքապետարանի ներսից հարցնել՝ երբ է գալիս աշխատանքի, երբ է գնում: