Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին

Ո՞րն է ի վերջո ջրբաժանը

Բագրատ Եսայան

Մաս 6

Արցախյան շարժումը սկիզբ առավ Խորհրդային Միության և որջ Արևելյան բլոկի հոգեվարքի ժամանակաշրջանում։ Սակայն, ի տարբերություն Արևելյան Եվրոպայի երկրների, որտեղ շարժումները ամբողջությամբ ընթանում էին Արևմուտքում նախանշված՝ մարդու իրավունքների և ժողովրդավարության համար պայքարի կարգախոսներով, և ուղղված էին կոմունիստական վարչակարգերի տապալմանը, Շարժումը ղեկավարող «Ղարաբաղ» կոմիտեն առաջին փուլում (1988 վետրվար-1989 մայիս) հստակորեն դնում էր Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզը Հայաստանի ԽՍՀ կազմի մեջ մտցնելու պահանջ՝ օգտվելով Խորհրդային Սահմանադրությանը մեջ նախատեսված ազգային ինքնորոշման իրավունքի դրույթից։

Դաշնակցությունը, որպես հայ իրականության մեջ տասնամյակներ շարունակ ազգային գաղափարախոսության կրող հիմնական ուժ, իր ամբողջական աջակցությունը հայտնեց՝ իր բնույթով կուսակցության ծրագրային մոտեցումների տրամաբանությանը ամբողջությամբ համապատասխանող Արցախյան շարժմանը։ Սակայն 1989թ մայիսից, ձերբակալված և Մոսկվա տեղափոխված «Ղարաբաղ» կոմիտեի անդամների ազատ արձակումից հետո, շարժման ղեկավարությունը վերանայում է պահանջների առաջնահերթությունը, և Ղարաբաղի հարցին զուգահեռ, առաջնահերթությունների շարքում է հայտնվում Արևմուտքի կողմից աջակցություն վայելող՝ Արևելյան Եվրոպայում և Խորհրդային Միությունում մեծ թափ ստացած՝ մարդու իրավունքների և ժողովրդավարության հաստատման կարգախոսները։ Հայաստանում ընթացող միտինգների ժամանակ հայտնվում են Խորհրդային այլ ժողովուրդների ազգային դրոշներ և իր բնույթով ազգային-ազատագրական արցախյան շարժումը ձեռք է բերում հակախորհրդային բնույթ, դառնալով տարբեր հանրապետություններում նմանատիպ կարգախոսներով ընթացող շարժումների բաղկացուցիչ մաս։ Գաղափարախոսական այս էկլեկտիզմը դառնում է ՀՀՇ-ի, իսկ հետագայում նաև Հայաստանի իշխող քաղաքական ուժի հիմնական բնորոշ գիծը հետագա 4-5 տարիների համար։

1990թ. կայացած ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի ընտրություններում Հայկոմկուսի պարտությունից հետո՝ Օգոստոսի 23-ին ընդունվում է Անկախության հռչակագիրը, որն ազդարարում էր անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը, իսկ 1991թ. սեպտեմբերի 21-ին կայանում է Անկախության հանրաքվեն, որը իրավականորեն արձանագրում է փլուզված ԽՍՀՄ-ից ՀՀ անկախացումը։ ԽՍՀՄ փլուզումով և Հայկոմկուսի պարտությունով հայության քաղաքական կյանքում դադարում է գոյություն ունենալ 70 տարի աշխարհը երկու հակամարտող ճամբարների բաժանած կոմունիստական վերազգային գաղափարախոսությունը, որը շատ երկրներում փոխարինվում է Արևմուտքի կողմից հրամցված՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների վրա հիմնված վերազգային նոր «գաղափարախոսությամբ»։ Հայաստանում դրա հիմնական կրողն ու գաղափարախոսն է դառնում Լևոն Տեր-Պետրոսյանը և նրա գլխավորած քաղաքական ուժը։

Այս ընթացքում Հայաստանում իր կազմակերպական ներկայության մասին, 57 տարիների ընդմիջումից հետո, հայտարարում է ՀՅ Դաշնակցությունը։ Ազգային ազատագրական պայքարի տասնամյակների փորձ ունեցող կազմակերպության համար հստակ էր, որ մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը, որպես ՀՀ գերակայություն հռչակումը կարող է միայն Արևմուտքի «համակրանքն» ու աջակցությունը ապահովել Խորհրդային Միության փլուզումն արագացնելու տեսանկյունից, սակայն չի երաշխավորում Արցախի ժողովրդի ոտնահարված իրավունքների վերականգնումը և ֆիզիկական անվտանգությունը։

Հայաստանում իշխանության գլուխ անցած ՀՀՇ-ի մեջ ևս հասունանում են հակասությունները՝ Արևմուտքի կողմից աջակցություն վայելող Լևոն Տեր-Պետրոսյանի և ազգային գաղափարների հետևորդ Վազգեն Մանուկյանի միջև, որն ի վերջո ավարտվում է Լևոն Տեր-Պետրոսյանի և նրան աջակցող ուժերի հաղթանակով։

Դաշնակցությունն իր ամբողջ ազդեցությունն օգտագործում է Հանրապետության ղեկավարության, հատկապես դրա կազմում ընդգրկված ազգային գաղափարներ կրող հատվածի հետ բանակցությունների ընթացքում արցախահայությանը Ադրբեջանի հետ զինված հակամարտությանը նախապատրաստելո համար։

Սկսված Արցախյան պատերազմը, որը Դաշնակցության և Հայաստանի քաղաքական դաշտում ծնունդ առած ազգային գաղափարախոսության հետևող ուժերի համար մեր դիտարկվում էր մեր ազգային իղձերի իրականացման առաջին հանգրվան, իրականում գաղափարապես խորթ էր Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա շրջապատի ապազգային ուժերի համար։ Սակայն սկսված պատերազմի պայմաններում երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող մարդը չէր կարող անթաքույց հայտարարել իր գաղափարական համոզմունքների և ազգային իղձերի միջև գոյություն ունեցող հսկայական խզման մասին։

Միևնույն ժամանակ իշխանության մեջ կային նաև Ղարաբաղյան շարժման գաղափարների անկեղծ հետևորդներ, որոնց համար Լևոն Տեր-Պետրոսյանը մնում էր Շարժման առաջնորդ և որոնք չէին ուզում տեսնել նրա մեջ տեղի ունեցած գաղափարական այլասերումը։ Դա առաջին հերթին վերաբերվում էր սկզբում ՀՀՇ մարտական ջոկատների առաջնորդ, հետագայում ՀՀ Զինված ուժերի կազմավորման ու պատերազմական գործողությունների կազմակերպիչ Վազգեն Սարգսյանին։
Այսպիսով ազգային գաղափարների կրողների ամբողջական համախմբումը իրականություն դարձավ ռազմական գործողությունների թատերաբեմ դարձած Արցախում, մինչդեռ Հայաստանի ներքաղաքական կյանքում և արցախյան ազատամարտի նպատակների վերաբերյալ երկրի քաղաքական ղեկավարումը ստանձնած անձն ուներ բոլորովին այլ պատկերացումներ։

Հայության մեջ ընթացող գաղափարական պայքարում նորից ձևավորվում է 2 բևեռ՝ Արևմուտքի կողմից մշակված և նրա աջակցությունը վայելող վերազգային ՀՀՇ-ն և նրան աջակցող ուժերը մի կողմից, և հայության ոտնահարված իրավունքների վերականգնման ու իր ամբողջական Հայրենիքում արժանապատվորեն ապրելու իրավունքի համար պայքարող ՀՅԴ-ն ու նրան աջակցող ուժերը՝ մյուս կողմից։

(Շարունակելի)