Ադրբեջանցիներն Ավստրիայում «Ղարաբաղ» անունով ֆուտբոլային ակումբ են ստեղծել
Ֆուտբոլի Ավստրիայի առաջնության Ռեգիոնալ լիգայի նորեկներից մեկը, պարզվում է, կրում է «Ղարաբաղ» անվանումը: Դա Վիենան ներկայացնող համանուն ակումբն է:
Ինքնին հարց է ծագում, թե ինչպե՞ս է եվրոպական երկրում նման անվանումով թիմ հայտնվել: Դա պարզից էլ պարզ է:
2014 թվականին ադրբեջանցի գործարարները ձեռք են բերել ավստրիական ՍՎ «Օտակրինգ» ֆուտբոլային ակումբը եւ անմիջապես վերանվանել «Ղարաբաղ»: Նրանք մեծ գումարներ են ներդրել թիմի վրա եւ երեք մրցաշրջանի ընթացքում Վիենայի առաջնությունից հասցրել են Ավստրիայի Ռեգիոնալ լիգա, որն իր նշանակությամբ երրորդն խումբն է: Նրանց նպատակը Բունդեսլիգա մտնելն է:
Վիենայի «Ղարաբաղում» հիմնականում հանդես են գալիս ազգությամբ թուրք ֆուտբոլիստներ: Վերջին խաղացողը, ում ձեռք է բերել ակումբը, Ադրբեջանի քաղաքացի է: Նշենք նաեւ, որ ավստրիական ակումբը սերտորեն համագործակցում է թուրքական «Տրաբզոնսպորտ» ակումբի հետ: Վերջինիս տարբերանշանը անգամ պատկերված է վիենական ակումբի պաշտոնական կայքէջում:
Այն, որ սույն նախագիծը քաղաքական նպատակ է հետապնդում, կասկած չի հարուցում: Ավաղ, որոշ երկրներում ֆուտբոլը վերածվել է քաղաքական ուժերի գործիքի: Մասնավորապես՝ մեր հարեւան երկրում տարիներ շարունակ օգնում են Աղդամի «Ղարաբաղ» ակումբին, որպեսզի այն միշտ մրցանակային տեղեր զբաղեցնի եւ եվրոպական մրցաշարերում ներկայանա Ադրբեջան անվան տակ: Հենց սա հեռուն տանող, այսպես ասած, թուրքական դիվանագիտություն է:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ