Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Չեմ տեսնում այն օբյեկտիվ նախադրյալները, որոնք ստիպել են հակակոռուպցիոն դատարաններ ստեղծել․ Սիրանուշ Սահակյան

Նախաձեռնության հիմնավորումներում ես չեմ տեսնում այն օբյեկտիվ նախադրյալները, որոնք ստիպել են հակակոռուպցիոն դատարաններ ստեղծել, ավելին՝ չեմ կարծում, որ մասնագիտացվածության սկզբունքը ճիշտ է պահպանված։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սիրանուշ Սահակյանն՝ անդրադառնալով Արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված օրենսդրական նախագծերի փաթեթին, որով նախատեսվում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 25 դատավորի թվակազմով, որոնցից 20-ը քննելու է Քրեական օրենսգրքի 6-րդ հավելվածով նախատեսված կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը, իսկ 5-ը՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա ներկայացված դիմումներից եւ հայցապահանջներից բխող գործերը:

«Ցանկացած դատարանի ձևավորում պետք է ունենա օբյեկտիվ նախադրյալներ, դրանց մեջ ես տեսնում եմ վիճակագրությունը, որ օրինակ, որոշ հանցագործությունների թվաքանակն այնքան մեծ է, որ դրանք ծանրաբեռնում են դատարաններին և դրանով պայմանավորված սետղծվում են նոր մասնագիտացված դատարաններ, երկրորդ՝ առնվազն պետք է լինի արդարության որակի բարձրացումը։ Եթե օբյեկտիվ նախադրյալ կա, որ տվյալ գործերով թվային աճ կա, մենք կարող ենք հիմնավորել դատարանի գոյությունը, պարզապես նմանատիպ տվյալներ մեզ չեն ներկայացնում»,-ընդգծում է Սիրանուշ Սահակյանը։

Հակակոռուպցիոն դատարանների ստեղծումն ավելի արդյունավետ կդարձնի՞ կոռուպցիայի դեմ մղվող պայքարը. Սիրանուշ Սահակյանը նկատում է՝ դա կախված կլինի նրանից, թե ինչ ինստիտուցիոնալ լուծումներ կտան։

«Առնվազն մի մասով վստահ եմ՝ անհարմարություններն ավելի շատ են լինելու, քան արդյունավետությունը։ Բայց կարծում եմ՝ դրան կարող ենք անդրադառնալ գաղափարի վերջնական քննարկմանը։ Այս պահին, օրինակ՝ պարզաբանված չէ, թե որտեղ է տեղակայված դատարանները, ինչպիսի ՞ տեխնիկական հագեցվածություն և շենքային պայմաններ են ունենալու, որը ժամանակատար պրոցես է, տարիներ է պահանջելու։ Եթե, օրինակ, դատարանը տեղակայված է լինելու Երևանում, պատկերացնո՞ւմ եք՝ Նոյեմբերյանում կատարված կոռուպցիոն դեպքերի քննության տեսանկյունից սա ինչ խնդիրներ է առաջացնելու քննության համար՝ վկաների, տուժողների, մեղադրյալի տեսանկյունից և մենք ունենալու ենք արդարադատության մատչելիության խնդիր»,- ասաց նա։

Նախագծերի փաթեթը սահմանում է, թե ովքեր չեն կարող նշանակվել Հակակոռուպցիոն դատարանի և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորներ։ Օրինակ՝ դատավորը կամ նախկին դատավորը, որը վերջին հինգ տարվա ընթացքում ստացել է խիստ նկատողություն։ Սիրանուշ Սահակյանը մեջբերում է դատավորի կարգավիճակի միասնականության մասին ամրագրումը Սահմանադրությունում։

«Դատավորների նշանակման և առաջխաղացման գործընթացում տարբերակված մոտեցումներ չեն կարող լինել։ Տարբերակումը միայն թույլատրելի է ատյանների պարագայում, օրինակ՝ Վերաքաննիչ և Վճռաբեկ դատարանների դատավորները կարող են տարբերություններ ունենալ։ Եթե մենք սահմանում են տարբերություններ, բացառություններ, ապա գործ ենք ունենալու իրավահավասարության սկզբունքի խախտման, խտրականության հետ»,- ասաց նա։

Բացի այդ, նախագծերի փաթեթը սահմանում է, որ հակակոռուպցիոն դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակը կազմելու համար քվեարկությունն իրականացնելիս Բարձրագույն դատական խորհրդի անդամները հաշվի առնեն փորձագետների կարծիքները:

«Փորձագետները մասնավոր անձինք են, իսկ ԲԴԽ-ի կարգավիճակը սահմանված է Սահմանադրությամբ՝ այն անկախ մարմին է և չի կարող կաշկանդված լինել երրորդ անձնանց տեսակետներով, առավել ևս այնպիսի երրորդ անձանցով, որոնք ներգրավվում են արտաիրավական գործընթացներով, արտասահմանադրական լուծումների միջոցով։ Ես միտում եմ տեսնում, որ սահմանադրական երաշխիքների խախտմամբ ձևավորվում է դատարան, որը խնդիրներ է առաջացնելու։ Եթե պետությունները շրջանցում են դատավորների նշանակման ընթացակարգերը, և դրանք ձևախեղելու միջոցով ազդում են ապագա դատավորների վրա, ապա ոչ միայն դատավորների անկախությունն ենք խախտում, այլև իրավասու դատարանի կողմից գործի քննությունը։ Հետագայում, եթե այդ դատարանները գործեր քննեն, թե՛ տուժող կողմի, թե՛ մեղադրյալների իրավունքի տեսանկյունից հարց է բարձրաձայնվելու, որ այս դատավորի նշանակումը չի համապատասխանել Սահմանադրությանը, քանի որ ԲԴԽ-ն կաշկանդված է եղել»,- նշեց «Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիրը։

Կարծիքներ կան, որ այս դատարանների գործունեությունը կարող է անդրադառնալ մեր ներդրումային միջավայրի վրա։ Սիրանուշ Սահակյանը նշում է՝ որտեղ դատական իշխանությունը ձևավորման, սկզբունքերի շեղման ճանապարհով դառնում է խոցելի և կառավարելի գործադիր իշխանության կողմից, ներդրումների տեսանկյունից այդ երկիրը դառնում է ոչ գայթակղիչ։

«Անկախ դատական համարկարգի գոյությունը ներդրումները խթանող հիմնական գործոններից է»,- շեշտում է նա։

Հավելենք նաև, որ առաջարկվում է ստեղծել մասնագիտացված վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 10 դատավորի թվակազմով։ Ըստ նախագծերով առաջարկվող փոփոխությունների՝ Վճռաբեկ դատարանում քրեական պալատը գործելու է 8 դատավորի թվակազմով, իսկ քաղաքացիական և վարչական պալատը՝ 13 դատավորի թվակազմով։

«Եթե առաջին օղակում ստեղծում ենք հակակոռուպցիոն դատարաններ և կարողանում ենք հիմնավորել, թե ինչո՞ւ առաջին ատյանում պետք է ունենանք մասնագիտացված դատարան, ապա ես գրագետ լուծում եմ համարում վերաքննության կարգով դատարանի մասնագիտացվածության ապահովումը։ Ուղղակի գլոբալ խնդիրն այն է, որ մեր երկրում չեն կարողանում օբյեկտիվորեն հիմնավորել հակակոռուպցիոն դատարանների ձևավորումն այս փուլում»,- ասաց նա, ապա ուշադրություն հրավիրեց մեկ այլ փաստի վրա.

«Հայաստանում կոռուպցիոն հանցագործությունների ցանկը միշտ փոփոխական է եղել և դրանք սահմանվել են Գլխավոր դատախազի հրամանով։ Հստակ շրջանակ, թե որոնք են կոռուպցիոն հանցագործությունները, չի եղել, թեև վերջերս Քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններում ցանկ է ձևավորվել, որը նկարագրում է կոռուպցիոն հանցագործությունները։ Ընտրանքը շատ սխալ է իրականացված, կան արարքներ, որոնք իրենց բնույթով կարող են կոռուպցիոն լինել, բայց այդ ցանկում ներառված չեն և հակառակը՝ կան արարքներ, որոնք դիտարկվում են որպես հանցագործություններ, բայց իրականում դրանք կոռուպցիոն հանցագործություններ չեն։ Եթե մենք չունենք լավ մշակված կոռուպցիոն հանցագործությունների ցանկ, սա նաև հետագա չարաշահումներ է առաջ բերելու դատարանների գործունեության հետ կապված։ Օրինակ՝ պաշտոնատար անձի կողմից հայտարարգիր չներկայցնելը ներկայացվել է որպես կոռուպցիոն հանցագործություն, մինչդեռ կոռուպցիայի սահմանումը ենթադրում է պետության կողմից տրված լիազորությունների չարաշահում հանուն անձնական նպատակների։ Հիմա ի՞նչ է ստացվում, որ պաշտոնատար անձը, որն ընդամնեը կարգավիճակով ունի պարտականություն և հայտարարագիրը չի ներկայացնում, իրականում որևէ դիրք չի չարաշահում։ Այս պարզունակ օրինակով շատ հստակ է, որ ցանկը շատ սխալ է ներկայացված»։

Հակակոռուպցիոն դատարանի և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորների համար նախագծերի փաթեթով առաջարկվում է նախատեսել այլ դատավորների համեմատությամբ ավելի բարձր աշխատավարձ:

«Աշխատավարձերը պետք է միասնական լինեն, տարբերակումը օբյեկտիվ է, եթե տարբերվում են ատյանների աշխատավարձերը, օրինակ՝ վերաքննիչ դատարանի դատավորը կարող է ավելի շատ վարձատրվել, քան առաջին ատյանինը, բայց Վերաքննիչ դատարանի վարչական գործեր քննող դատավորի աշխատավարձը չպետք է տարբերվի քաղաքացիական գործեր քննող դատավորից, նույն կերպ՝ քրեական գործերով՝ սպանություն, շատ բարդ գործեր քննող դատավորի աշխատավարձը չի կարող տարբեր լինել, օրինակ, հայտարարագրի վերաբերյալ, պրիմիտիվ գործ քննող դատավորից, որին իրենք կոռուպցիա են անվանում»,- ընդգծեց «Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիրը։