Հայ-թուրքական հաշտեցման դասագրքերի հեղինակների մի մասը առարկայական չափորոշիչների հեղինակներն են. Էդգար Հովհաննիսյան (տեսանյութ)
Մեր վրդովմունքն ու անհանգստությունը, թերևս, այսքան սուր չլիներ այս հայ-թուրքական ձեռնարկների և դասագրքերի վերաբերյալ, եթե այդ ձեռնարկների հեղինակների մի մասը չլինեին առարկայական չափորոշիչների և հայեցակարգերի հեղինակները և այս ձեռնարկներում տեղ գտած դրույթները չներառվեին այդ հայեցակարգերի մեջ: Այս մասին Հանրակրթական դպրոցի պատմության ծրագրերի նախագծերի թեմայով ասուլիսին ասաց Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը:
«Մեկ շաբաթ առաջ ողջ պատմագիտական հանրույթը, մասնագիտական ամբիոնները, անհատ պատմաբանները, բացառությամբ մեկ-երկուսի, նաև Մայր Աթոռը, իրենց ձայնը բարձրացրին: Մենք ակնկալում էինք ադեկվատ քննարկում, բանավեճ, երկխոսություն. դրա փոխարեն ուրբաթը շաբաթից շուտ եկավ, և մենք ստանում ենք այս սառը ցնցուղը: Ամենահետաքրքիրն այն է, որ արդեն այնտեղ քննարկվող որոշ խորհրդատվական չափորոշիչներ, որոշակի խմբագրման փաթեթավորմամբ տեղ են գտել այս հայեցակարգերի մեջ: Այդ հայեցակարգերը թե՛ պատմագիտական, թե՛ մանակավարաժամեթոդաբանական տեսանկյունից թյուրիմացություն են, և իրավունք չունեն դրանց հիման վրա գրելու դասագրքեր, դա մեր պաշտոնական տեսակետն է»,- ասաց նա:
Էդգար Հովհաննիսյանը նշեց, որ հայ-թուրքական հաշտեցման վերաբերյալ այդ գրքերի հեղինակներն ասում են՝ սրանք հասարակական սեկտորի կողմից գրված ձեռնարկներ են, պետական չեն, ինչու եք անհանգստանում, սա ձեր գործը չէ: «Մեր գործն է, որովհետև այնտեղի տեսակետները տեղ են գտել այստեղ: Երկրորդ փաստարկը, որ իրենք բերում են, ասում են՝ վա՞տ է, որ որոշ թուրք պատմաբաններ ընդունում են Հայոց ցեղասպանությունը: Մեկը նշել էր՝ տեքստում 50 անգամ օգտագործված է «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը: Այո, ես ստուգեցի օգտագործված է, բայց մեր պատմությունը միայն Հայոց ցեղասպանության մասը չէ: Մենք միայն լացողի ու պարտվածի հոգեբանությամբ չպետք է գրենք մեր պատմությունը»,- ընդգծեց նա:
Հովհաննիսյանը նշեց, որ իրենց զարմանալիորեն մեզ մեղադրում են միլիտարիստական ոճով պատմություն գրելու մեջ, նշվում է, որ մեր պատմության դասագրքերը քաղաքական էլիտաների պատմություն է. «Այսինքն՝ թագավորներ, թագավորություններ, անձեր, հերոսներ, լիդերներ, բայց չկա առօրյա կյանքը, հասարակ ժողովրդի կենցաղը: Նույն այդ չափորոշիչների մեջ, երբ որ նշում են հայկական թագավորությունները, չկա որևէ թագավորի անուն գրված ու ընդհանուր գրում են թագավորությունները՝ որպես պետություններ, պետական կազմավորումներ, բայց չկան անհատներ, իսկ մենք գիտենք՝ անհատներից մեծ բան է կախված ապտմության շրջափուլերում»,- շեշտեց նա:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև
Վարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
ՊԵԿ-ը խոշոր առևտրի կենտրոնում բացահայտել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական...
ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջա...