Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Գործող իշխանությունը հոգու խորքում խորը հիասթափություն է ապրում. բաց նամակ Զարեհ Սինանյանին

Կանադայի, Տորոնտո քաղաքի համայնքային և հասարակական գործիչ Խորեն Մարդոյանը բաց նամակով դիմել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին:

Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ. «Բարև Զարեհ:
Հետդ պետք է խոսեմ պարզ, հասկանալի և տղամարդուն վայել լեզվով:

Անկեղծ ասած, երկար եմ մտածել այս բաց նամակի վերաբերյալ` գրել, թե` ոչ, սակայն տեսնելով քո կողմից իրականացվող քայլերը, կապված հայկական սփյուռքի կառույցների հետ` որոշեցի գրել:
Չլսելու և չտեսնելու տալն այն ամենը, ինչն ի կատար է ածվում քո թեթև ձեռամբ` այլևս անհնար է:

Նախ` ինձ համար զարմանալի էր այն հանգամանքը, թե ինչպես դու, որպես սփյուռքի գլխավոր հանձակատար որոշեցիր հենց այս պահին գնալ արձակուրդ: Մեր երկիրը փաստորեն գտնվում է պատերազմական վիճակում և թշնամու արձակած կրակոցները ոչ միայն Արցախում են, այլ նաև ՀՀ պետական սահմանին: Ունենք մի իրավիճակ, երբ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացնում Նախիջևանում մինչև օգոստոսի 9-ը, և Աստված մի արասցե` ցանկացած պահի կարող է ստեղծվել այնպիսի իրադրություն, որ անհրաժեշտություն առաջանա անհապաղ համախմբել ու կոորդինացնել դրսում գործող հայկական սփյուռքի կառույցները քո ղեկավարած գրասենյակի կողմից:

Դրան միայն ու միայն մեկ պատասխան կա` դու չունես պետական մտածողություն, և չպետք է լինեիր Հայաստանի պետական համակարգում, զբաղեցնելով մեր ազգի և երկրի համար խիստ կենսական նշանակություն ունեցող պաշտոնը:

Քեզ համար սփյուռքը սահմանափակվում է Գլեդեյլով և Լոս Անջելես Նահանգով: Սակայն հայկական սփյուռքի պատկերացումներն այլ են հայկական դասական սփյուռքի վերաբերյալ: Այլ են նաև մեր մոտեցումները սփյուռքի հետ տարվող աշխատանքների վերաբերյալ, որտեղ Հայաստանի Հանրապետությունը դեռևս Հայաստան-Սփյուռք համաժողովներից, և առավել ևս` ՀՀ Սփյուռքի Նախարարության հիմնադրման օրվանից, մշտապես եղել է աշխարհասփյուռ հայության կողքին` իր հնարավորության սահմանններում օգնել և օժանդակել է հայկական համայնքներին բազմապիսի ազգանվեր, բարեսիրական մշակույթային ծրագրեր իրականացնելիս, ինչպես նաև դեսպանությունների հետ համատեղ համակարգված ձևով կորդինացրել և կազմակերպել է այդ համայնքներում տարբեր քաղաքական կառույցների հետ աշխատանքը:

Կարծում եմ կարիք չկա թվարկելու այն բոլոր ծրագրերը, որոնք իրականացվել են մինչև քեզ «գործուղելը» Գլենդելից Երևան, քանի որ վստահ եմ, որ գրասենյակի աշխատակիցները հավուր պատշաճի կարող են ներկայացնել այն ամենը, ինչ տեղի է ունեցել սփյուռքի հետ տարվող աշխատանքներում: Ի միջ այլոց` նախկինում կյանքի կոչված ծրագրերի մի մասը այսօր էլ քո իսկ ղեկավարած կառույցը անվանափոխված ձևով փորձում է կյանքի կոչել:

Իսկ ինչ ունենք մենք 2018 թվականից առ այսօր սփյուռքի հետ տարվող աշխատանքներում: Կարող եմ վստահորեն պնդել` ՈՉԻՆՉ: ՈՉԻՆՉ, քանի որ քո պատկերացումներով դու փորձում ես ապակենտրոնացնել աշխատանքը սփյուռքյան կառույցների հետ, չհասկանալով մեկ պարզ ճշմարտություն. մինչ օրս դասական սփյուռքն է եղել համայնքներում այն շարժիչ ուժը, որի միջոցներով են պահպանվել հայկական եկեղեցիները, հայկական դպրոցները, Հայկական ավանդույթներն ու լեզուն: Այդ կառույցներն են օտարության մեջ կյանքի ու մահի կռիվ տալիս, որպեսզի մեր երեխաները կարողանան հայ մնալ` ճանաչել հայ եկեղեցու պատմությունը եւ հայ գրականությունը:

Շատ լավ հասկանում եմ քեզ, որ փորձում ես աշխարհում արդեն իսկ հնացած և անընդունելի, հետամնաց և անհեռանկար ապազգային լիբերալ մոտեցումներդ մաքսիմալ ձևով ներմուծել Հայաստան, սակայն այստեղ էլ քեզ պետք է տխրեցնեմ` ՉԻ ՍՏԱՑՎԵԼՈւ: ՉԻ ՍՏԱՑՎԵԼՈւ, որովհետեւ մենք ավանդապաշտ ժողովուրդ ենք: ՉԻ ՍՏԱՑՎԵԼՈւ, որովհետև մենք Աստծով ծնված, և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պահպանած ազգ ենք: Որքան էլ փորձեք կոտրել հայի գենետիկ ԿՈԴԸ այսօրվա քո քաղաքական թիմի հետ միասին, միևնույնն է` ՉԻ ՍՏԱՑՎԵԼՈւ:
Ժամանակի ընթացքում կհասկանաս նաև, որ արևմտյան սփյուռքի և արևելյան սփյուռքի հայկական համայնքներում հիմնական շարժիչ ուժը, դա` դաշնակցությունն է: Ուզես, թէ չուզես, դա այդպես է, և եթե այսօր նրանք որևէ ձևով չեն արձագանքում այս ամենին, դա դեռ չի նշանակում. որ համամիտ են: Վստահեցնում եմ` շատ պարագաներում լռությունը շատ ավելին է, քան դու ի վիճակի ես պատկերացնել: Չմտածես, թե հանձն եմ առել դաշնակցության պաշտպանությունը: Քավ լիցի… Այդ աշխարհասփյուռ հզոր և կազմակերպված հայկական կառույցը իմ պաշտպանության կարիքը չունի:

Ես երբեք չեմ ունեցել կուսակցական պատկանելիություն, և չեմ էլ պատրաստվում երբևէ ունենալ: 2006 թվականից մինչև օրս իմ կուսակցությունը եղել է Հայկական Բանակը, որին խոնարհաբար աջակցում և ծառայում եմ մինչ օրս` տարբեր ծրագրեր իրականացնելով սփյուռքից դեպի Արցախի Հանրապետություն:

Գործող իշխանությունը քեզ Հայաստան բերելով, հենց ինքն է հայտնվել մի իրավիճակում, երբ հոգու խորքում խորը հիասթափություն է ապրում, քանի որ կասկած չունեմ, թե ինչպիսի խոստումներ կարող էիր տալ նրանց: Օրինակ` թե քո նշանակումով քանի սփյուռքահայ գործարար կարող է ներդնումներ իրականացնել Հայաստանում, քանի սփյուռքահայ ընտանիք կարող է վերադառնալ Հայաստան մշտական բնակության, որ այո` ՀՀ բնակչության թիվը հասնելու է հինգ միլիոնի: Սակայն հետո, շատ կարճ ժամանակ անց անիրատեսական համարեցիր այդ քո արտահայտած նույն միտքը:

Հավանաբար մտածում էիր, որ կապեր ունես այն քաղաքում, որտեղ որ ապրել ու մեծացել ես, և ինչպես կարող ես օգտագործել այդ կապերը Հայրենիքի զարգացման գործում: Սակայն առաջինը հենց այդտեղ արձանագրեցինք զրո արդյունք: Մինչ օրս հայտնի չէ գեթ մեկ լուրջ սփյուռքահայ գործարարի անուն, որը քո գրասենյակի միջոցով ցանկություն է հայտնել ներդնում կատարելու Հայաստանի Հանրապետությունում:

Չկա որևէ մեկ առարկայական լուրջ ծրագիր, որն իրականացվել է այս երկու տարիների ընթացքում քո ղեկավարած գրասենյակի կողմից, բացի ձեր սիմվոլիկ դարձած հեռակոնֆերանսներից համայնքների հետ:

Չասես, թե թագավարակը պատճառ հանդիսացավ, որ աշխատանքները դանդաղեն, քանզի մինչ թագավարակը դու և քո նախկինը, որ հիմա գտնվում է ՀՀ ԱԺ –ում բավարար ժամանակ ունեիք լավագույնս օգտագործելու այն ահռելի ժառանգությունը, որը ստացել էիք: Այն ստեղծվել էր զրոյից: Այո, Զարեհ, բառից բուն իմաստով` զրոյից:

Ժառանգություն, որը կայացել էր, և աշխատում էր գերմանական ճշտությամբ: Այն ուներ լուրջ կադրային բազա և պրոֆեսիոնալ ղեկավարություն, որը լավագույնս ընկալում էր, թէ որն է դասական սփյուռքը իր բոլոր կառույցներով, և ինչպես պետք է աշխատել ու կորդինացնել այդ աշխատանքը: Կառույց, որն իր գոյության ընթացքում իրականացրել է քսանից ավելի համահայկական ծրագրեր, ապացուցել ու փաստել է իր գոյության անհրաժեշտությունը և պիտանելիությունն ազգին, երկրին ու պետությանը:

Ավելի քան վստահ եմ, որ քո մոտեցումները լրիվ այլ են:
Քոնը` եղածը և կայացածը չգնահատելն ու քանդելն է: Քոնը` քո իսկ ղեկավարած կառույցում սփյուռքի հետ աշխատելու ահռելի փորձ ունեցող, սփյուռքի «լեզուն» և մտածելակերպը հասկացող մարդկանց գործից ազատելն է: Հասկանո՞ւմ ես, սփյուռքի համար, այդ թվում` ինձ համար անընդունելի է այն, որ քո աշխատակիցներն ազատվում են մի ժամանակահատվածում, երբ ինքդ վայելում ես քո Գլենդելյան ամառային հանգիստը: Մարդիկ, մասնագետներ, պրոֆեսիոնալներ, որոնք եղել են ոչ թե հասարակ աշխատակիցներ, այլ իրենց գործի իսկական ՆՎԻՐՅԱԼՆԵՐ: Նրանք աշխատել են օր ու գիշեր: Տաս տարի անընդմեջ կապի մեջ են եղել սփյուռքի կառույցների հետ ամենօրյա ռեժիմով` գիշերը ցերեկ են արել իսկ ցերեկը գիշեր, և հիշեցնեմ` այդ ամենը չի ստեղծվել և թրծվել մեկ օրում, այլ ձեւավորվել է տարիների ընթացքում իրենց ղեկավարի պահանջկոտության եւ անդադար աշխատանքի արդյունքում: Բայց սա դու չես հասկանա, այսպիսի մոտեցումը քեզ հասու չէ…

Ինձ սխալ չհասկանաս` նրանցից և ոչ մեկը իմ պաշտպանության կարիքը չունի այսօր, և ես շատ լավ հասկանում եմ, որ քո գրասենյակին բաժին հասավ հավանաբար սփյուռքի նախարարության այն հաստիքացուցակը, որը որ չէր կարող տեղ գտնել հանձնակատարի գրասենյակի մեջ:

Եթե այս ամեն կրճատումները պետք է արվեին, ապա ինչու՞ այսքան հապաղեցիր, ինչու՞ չարեցիր այն ժամանակ երբ գործուղվեցիր Գլենդեյլից Երևան: Ինչու-ները շատ շատ են… Եվ ամենակարևորը` միթե այդ մարդիկ արժանի չէին հասարակ ՇՆՈՐՀԱԿԱԼՈԻԹՅԱՆ իրենց կատարած աշխատանքի և ծառայության համար, թե` նրանք էլ պիտակվեցին որպես նախկիններ որոնցից ձերբազատվեցիր:

Իմ ամենօրյա աշխատանքի ընթացքում Կանադահայ համայնքի ներկայացուցիչների հետ կարող եմ քեզ հավաստիացնել, որ մարդիկ իսկապես տարակուսած և զայրացած են քո լռությամբ: Տարակուսած և զայրացած են, որ քո քաղաքական թիմը ՀՀ ԿԳՄՍ ոչ բարով նախարարի ձեռամբ ոչնչացնում է հայեցին, ազգայինը, հայ ավանդական արժեհամակարգը, ամեն հայկականը: Կրկնում եմ` ՉԻ ՍՏԱՑՎԵԼՈՒ… Ավելին` որքան էլ որ ՀՀ ԿԳՄՍ նախարարը հոխորտա եւ անվանի այն ռեֆորմ կամ բարեփոխում , միևնույնն է` ՉԻ ՍՏԱՑՎԵԼՈՒ:

Մարդիկ հարցնում են` «Որտեղ է սփյուռքի գրասենյակի արձագանքը…»: Չէ՞ որ դու գիտես, թե դրսում ինչպիսի գին պետք է վճարի հայ ընտանիքը, որպեսզի երեխային հայ մեծացնի, և հայեցի կրթի: Իսկ մի գուցե չգիտե՞ս… Որտե՞ղ է քո մտահոգ վիճակդ այս ամեն աղաղակող ազգադավ անբարոյականության հանդեպ, որ այդտեղ տեղի է ունենում` աղավաղելով Հայոց Պատմություն առարկան, Հայ Գրականությունը` ըստ էության վերացնելով դրանք:

Պատասխան չունես… Գիտե՞ս ինչու. որովհետև դա ձերը չէ, ձերը` «հուզանք ու զանգ»-ն է, ձերը` կարաբինաններն են, ձերը` մելերն են, ձերը` երեխաների սեռական դաստիրակությունն է վեց տարեկանից: Շարքը երկար է, կարող եմ շատ թվարկել, սակայն դու լուռ ես, և լուռ էլ կմնաս այս ամեն անբորայականության հանդեպ, որ կատարվում է: Սակայն մեր տեսակը այլևս չի կարող լռել, որովհետև մերն, ի տարբերություն քեզ և քո քաղաքական թիմի` Ազգայինն է, Հայոց պետությունն է, Հայոց Բանակն է, Հայ Եկեղեցին է, Հայ ավանդական արժեքներն են, համայնքային կառույցներն ու կազմակերպություններն են:

Նաև` պետք հիասթափեցնեմ քեզ` իմ ազգային և ընտանեկան արժեհամակարգը մնայուն է ի տարբերություն քոնի, որ ուշ թե կանուխ` երկրիցս հեռանալու է:
Ի սեր Աստծո կանգ առեք, պետք չէ չարաշահել Աստծո համբերությունը:
Մնաս բարյավ»: