Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Կներեք, քաղաքական բնույթի ցույցերը մեզ մոտ արդեն հակաօրինակա՞ն են. Լարիսա Ալավերդյանը՝ ԿԳՄՍ նախարարին

Բոլորը խոսում են մարդու իրավունքների սահմանափակումների մասին, ինչը կարեւոր է, բայց հիշեցնեմ, որ Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ կետով իշխանությունն էլ է սահմանափակված մարդու իրավունքներով: Այս մասին հավաքների ազատության սահմանափակմանը վերաբերող քննարկման ժամանակ նշեց Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:

«Սա միասնական դիտարկելու խնդիր է: Այնպես չէ, որ միայն մարդու իրավունքները պետք է սահմանափակվեն: Սահմանափակումների համաչափությունը հենց դրանից է բխում, քանի որ իշխանությունները ոչ թե պետք է հարմարեցնեն իրենց այս կամ այն սահմանափակումները, այլ նրանք պետք է նպատակադրումը հստակեցնեն եւ ժողովրդավարության կարեւորագույն նորմերը, սկզբունքները չխախտեն: Հենց դա է նշանակում, որ իրենք էլ են սահմանափակված: Կարծում եմ՝ այդ անսահմանափակ սահմանափակումներն է, որ բոլորին անհանգստացրել են»,-ասաց նա:

Լարիս Ալավերդյանը հիշեցրեց, որ հիմա չկա այն ոստիկանապետը, որ գյուտեր էր անում, ասում էր՝ հավասարությունը նա է, որ հավասար կերպով ձեռքերը ոլորեն, հավասար ձեւով ասֆալտին փռեն. «Հավասար ձեւով պետք է արժանապատվությունը հարգվի: Հիմա նոր ոստիկանապետը առայժմ այդպիսի գյուտեր չի արել, բայց գործողությունները ոստիկանության ինձ զարմացնում են: Ես առաջարկում եմ ՀԿ-ներին, ՄԻՊ-ին, վերականգնել այդ ավանդույթը եւ աշխատել ոստիկանության հետ, որովհետեւ այն, ինչ կատարվում է, շատ վիրավորական է ոստիկանության համար»,-ասաց նա:

Լարիսա Ալավերդյանն առաջարկեց կառավարության շենքի դիմաց, որտեղ ավանդաբար բողոքի ակցիաներ են լինում, թող 1,5-2 մետր հեռավորության նշանները դնեն եւ հստակեցնենք, որ բողոքի ցույցերը չի կարելի հեռացնել այն մարմիններից, որոնց դեմ այդ բողոքը տեղի է ունենում:

«Օրինակ, այդ բազմաոլորտ նախարարը արտահայտություն է թույլ տվել, որը պետք է անպայման քննարկվի: Ասում է՝ բուհ չընդունվածների բողոքը կրում է քաղաքական բնույթ: Կներեք, քաղաքական բնույթի ցույցերը մեզ մոտ արդեն հակաօրինակա՞ն են: Դա մտածելակերպի արտահայտություն է: Ասենք թե քաղաքական է, պետք է արգելվի՞:

Ես զարմացած եմ նաեւ, որ Հանրային խորհուրդը այդպես էլ չդարձավ այն հարթակը, որտեղ կբերվեն ամենացավոտ հարցերը: Ամեն ինչը չէ, որ պետք է լուծենք փողոցում:

Ընդ արում, միայն հավաքների ազատությունը չի, որ ոտնահարվում է, կան մի շարք իրավունքներ, որոնք հընթացս ոտնահարվում են. դա եւ անձնական անձեռնմխելիության, եւ պատվի ու բարի համբավի հետ կապված իրավունքներն են: Այստեղ կարծես մեզ ասում են, որ պանդեմիայի ժամանակ կարելի է այն, ինչը չի կարելի նորմալ ժամանակներում»,-ընդգծեց Ալավերդյանը: