Apple-ն այս տարի ծրագրում է iPhone-ի նոր մոդելները սովորականից մի քանի շաբաթ ուշ թողարկել
Ամերիկյան Apple կորպորացիան այս տարի ծրագրում է iPhone սմարթֆոնի նոր մոդելները սովորականից մի քանի շաբաթ ուշ թողարկել, հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում տալով ընկերության ֆինանսական գծով տնօրեն Լուկի Մաեսթրիի հայտարարությանը։
Աղբյուրը մանրամասնում է, որ Մաեսթրին համաժողովի ընթացքում ընկերության ֆինանսական արդյունքների մասին հայտարարությունից հետո է նման հայտարարություն արել։
Հայտնի է, որ նախորդ տարի նոր մոդելները սեպտեմբերի վերջին են ներկայացվել, իսկ այս տարի դրանց շնորհանդեսը տեղի կունենա հոկտեմբերին։
Հինգշաբթի Apple-ը հրապարակել է ընկերության երրորդ եռամսյակի վերաբերյալ ֆինանսական ցուցանիշները։ Ընկերության զուտ շահույթը հաշվետու ժամանակաշրջանում ավելացել է 12 տոկոսով՝ հասնելով 11,253 միլիարդ դոլարի։ Եկամուտն ավելացել է 11 տոկոսով՝ հասնելով 59,685 միլիարդ դոլարի:
Apple ընկերությունը հիմնադրվել է 1976 թվականին, այն զբաղվում է անձնական և պլանշետային համակարգիչների, սմարթֆոնների, «խելացի» ժամացույցների և ծրագրային ապահովման ստեղծմամբ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ