Թող շարունակեն հասարակական տրամադրությունների տիրույթում «խալաստոյ կրակել»
Վարդան Ոսկանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Թուրքիայի ակտիվ ներգրավմամբ վերջին թատերականացված զորավարժությունները նաև նպատակ ունեն որոշակիորեն ազդել Հայաստանի և Արցախի հանրապետությունների հասարակական տրամադրությունների վրա՝ սերմանելով իբր վախ և խուճապ։
Այժմ Հայաստանում և Արցախում ապրում են հիմնականում երկու սերունդ․ մեկը՝ իմն է, որը ծնվել և դաստիարակվել է հզորագույն գերտերությունում, հետո պայքարել անկախության և Արցախում հաղթանակի համար, մյուսը՝ ծնվել և դաստիարակվել է հաղթանակած հայկական պետություններում և ինքն էլ հասցրել է կռել հաղթանակներ։
Առակս ի՞նչ ցուցանե՝ երկու սերունդն էլ զրոյական վախ ունեն Թուրքիայի կամ առավել ևս Ադրբեջանի հանդեպ, այնպես որ թող շարունակեն հասարակական տրամադրությունների տիրույթում «խալաստոյ կրակել»։

















































