Եթե Սևանա լճում գրանցեինք ժանտախտի առկայություն, մեր Հանրապետությունը կզրկվեր ձկնամթերք արտահանելու իրավունքից. Էվելինա Ղուկասյան
Կապտականաչ ջրիմուռները վտանգավոր են այն առումով, որ արտազատում են միկրոցիստին թունանյութը, որը բավականին վտանգավոր է ինչպես լողացողների, այնպես էլ Սևանա լճի կենդանական աշխարհի ներկայացուցիչների համար։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց հիդրոէկոլոգիայի և ձկնաբուծության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը։
«Եթե մարդկանց վրա հիմնականում ազդում է աղեստամոքսային տրակտի, ինչպես նաև մաշկի վրա, ապա հիդրոբիոմների մոտ կուտակվելով՝ այն հետագայում կարող է հանգեցնել նաև մահացության։ Նաև առաջացնում է բազմաթիվ սնկային հիվանդությունների և՛ ձկների մոտ, և՛ խեցգետինների մոտ, իսկ հատակում կուտակված այդ օրգանական նյութը խլում է հատակի թթվածինը, ստեղծում է անթթվածին պայմաններ։ Արդեն թթվածնի ցածր կոնցետրացիա ունեցող հատվածներ կան լճում, ինչը կարող է թթվածին սիրող կենդանիների ոչնչացման պատճառ դառնալ, իսկ յուրաքանչյուր կենդանի սննդային շղթայում ունի իր դերը և բնականաբար դրանց ոչնչացումը կարող է խախտել լճի հավասարակշռությունը»,-ասաց Էվելինա Ղուկասյանը։
Հարցին՝ խեցգետնի ժանտախտը դրա հետ կապ ունե՞ր, Էվելինա Ղուկասյանը նկատեց՝ ժանտախտը չպետք է շփոթել ժանգախտ հիվանդության հետ. «Ժանգախտը ժանգային հիվանդություն է, որը խեցիների վրա առաջացնում է կարմիր այրվածքի հետքեր և դառնում է մահացության պատճառ։ Ժանտախտը շատ ավելի ծանր, սարսափելի հիվանդություն է։ Եթե լճում գրանցեինք ժանտախտի առկայություն, մեր Հանրապետությունը կզրկվեր ձկնամթերք դուրս հանելու իրավունքից։ Այստեղ ժանգախտ է և դա էլ վտանգավոր է այն առումով, որ ոչնչացնում է մեր կենսառեսուրսները և 30-ից մինչև 80 տոկոս կարող է պատճառ դառնալ խեցգետնի պաշարների կրճատման, ինչը տեսնում ենք»,-նշեց Էվելինա Ղուկասյանը։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ