Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին

ՀՀ անվտանգության նոր ռազմավարության մեջ առկա են Հայաստանի և Արցախի համար վտանգավոր զարգացումների հիմքեր․ Երվանդ Բոզոյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտը ներկայացնում է քաղաքական մեկնաբան Երվանդ Բոզոյանի հոդվածը` «Ո՞րն է արցախյան խնդրի լուծման Փաշինյանի հայեցակարգը» վերնագրով: Հոդվածն ամբողջությամբ` ստորև․

«Անցած երկու տարվա ընթացքում այդպես էլ հայտնի չդարձավ, թե ո՞րն է արցախյան խնդրի լուծման Նիկոլ Փաշինյանի հստակ հայեցակարգը:

Մի կողմից նա խոսում է, որ «...այս խնդրի լուծումը պիտի բավարարի երեք կողմերին՝ Հայաստանին, Արցախին և Ադրբեջանին...», մյուս կողմից նա հայտարարում է, որ «... Արցախը Հայաստան է, և վերջ»:

Պետք է նշել, որ այս ձևակերպումներն իրականում ոչինչ չասող մտքեր են, քանզի դրանց մեջ բացի ձևական պաթոսից, լուրջ բովանդակություն չկա:

Սովորաբար երկրի իրական մտադրությունների մասին խոսում է նրա կողմից ընդունված ազգային անվտանգության հայեցակարգը:

Մոտ երեք շաբաթ առաջ ընդունված նոր փաստաթղթում էապես փոփոխվել է Արցախի մասին հատվածը, ինչը լուրջ մտահոգություն է առաջացնում:

Այսպես, 13 տարի առաջ ընդունված փաստաթղթում Արցախի վերաբերյալ կար մի առանձին գլուխ, որտեղ նպատակների մեջ նշվում էր հետևյալը. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման իրավական հիմքերն անխոցելի են: Մշտապես ելնելով այն սկզբունքից, որ ցանկացած վերջնական համաձայնություն կամ վերջնական փաստաթուղթ պետք է ստանա նաև ղարաբաղյան կողմի հավանությունը՝ Հայաստանն ընդունելի է համարում կարգավորման միայն այն տարբերակները, որոնք ուղղված կլինեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փաստացի գոյության անշրջելի իրողությունն ամրագրելուն»:

Նոր ընդունված հայեցակարգում որպես նպատակ նշվում է հետևյալը. «Մենք շարունակելու ենք սատար կանգնել ինքնորոշման իրավունքի իրացմանը՝ առանց սահմանափակման և հարկադրանքի: Հակամարտության կարգավորման հետկարգավորման փուլում արցախահայության անվտանգության ապահովումը գերակա պայման է և ենթակա չէ զիջման»:

Ուշադրություն կարելի է դարձնել, որ այս ձևակերպումներն էապես տարբերվում են:

2007-ին ընդունված հայեցակարգով Հայաստանը հետամուտ է լինում արդեն որպես դե ֆակտո կայացած ԼՂՀ-ին աջակցել, որպեսզի նա կարողանա կերտել իր անկախ պետականությունն Ադրբեջանի կազմից դուրս: Ներկա հայեցակարգում ձևակերպումն ամբողջովին լղոզված է և պարզ չէ, թե ինչին է ձգտելու Հայաստանը ԼՂՀ-ի հարցում:

Այս ձևակերպումների տարբերությունները չի կարելի ֆորմալ դաշտում դիտարկել: Քանզի երկրի անվտանգության հայեցակարգերը մանրամասն ուսումնասիրվում են ոչ միայն Հայաստանում, այլև Մոսկվայում, Վաշինգտոնում, Փարիզում, Անկարայում և Թեհրանում:

Այդ տեսանկյունից երկրի անվտանգության հայեցակարգերի փոփոխությունները յուրօրինակ մեսիջի դեր են կատարում, այդ թվում նաև դրսի խաղացողների վրա:

Օրինակ, 2007-ին ընդունված Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգում առկա բանաձևերը՝ կապված Արցախի խնդրի հետ, համապատասխանեցվում էին նաև բանակցային տրամաբանությանը: Այսինքն, միջնորդները, ծանոթանալով Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումներին՝ կապված Արցախի խնդրի լուծման հետ, փորձում էին համապատասխանեցնել իրենց առաջարկներն այդ մոտեցումներին:

Այսօր, երբ միջնորդները ծանոթանան Հայաստանի ներկայիս մոտեցումներին, ի՞նչ հետևություն պիտի կատարեն:

Գործող իշխանությունները հիմնավորում են իրենց այս առաջարկած փոփոխություններն անորոշ և անհասկանալի ձևակերպումներով:

Որպես պոպուլիզմ՝ ներկայացնում են այն թեզը, թե իբր Արցախը՝ որպես «հանրապետություն» չի ներկայացվել, քանի որ, ըստ հայեցակարգի, ներկայիս իշխանությունները դիտարկում են Արցախի ապագա կարգավիճակը՝ որպես Հայաստանի մաս:

Նրանց ասածի մեջ կա անկեղծության լուրջ պակաս: Ճիշտ հակառակը, իրենց համառ պնդումը սույն փոփոխությունների հարցում ցույց է տալիս, որ ներկայիս իշխանություններն Արցախի վերաբերյալ լուրջ նահանջ են նախապատրաստում՝ փորձելով գնալ լուրջ զիջումների: Սակայն, ջանում են դա անել արցախցիների ձեռքերով: Շատերը կարող են ասել, որ ես ուռճացնում եմ այս խնդիրը: Սակայն, ես հակված եմ լսել ոչ թե փոփոխվող մտքերին ու խոսքերին, այլ գրավոր տեքստին, որն ավելի անկեղծ է ներկայացնում իշխանության նպատակը:

Սակայն, անմեղության կանխավարկածից ելնելով, փորձենք քննարկել ներկայիս իշխանությունների մտադրությունների մյուս տարբերակը, որին ես անձամբ նույնիսկ չեմ հավատում:

Դիցուկ իշխանությունն անկեղծ տեսնում է Արցախի ապագա կարգավիճակը Հայաստանի կազմի մեջ և այդ իսկ պատճառով էլ ներկայանում է հենց այս հայեցակարգով:

«Արցախը Հայաստան է, և վերջ»

Այս բանաձևի իրական քաղաքական գնահատականը տվեց անցյալ տարի Հայաստանի ԱԳՆ-ն, ով Փաշինյանի կողմից այս թեզը հնչեցնելուց անմիջապես հետո պարզաբանմամբ հանդես եկավ՝ նշելով, որ Հայաստանը բանակցություններում չի առաջնորդվելու այս մոտեցմամբ և որ այս միտքը պետք է դիտարկել ներքին լսարանի տեսանկյունից:

Մարդկային պարզ լեզվով ասած՝ Հայաստանի ԱԳՆ-ն միջնորդներին առաջարկեց լուրջ չվերաբերվել Փաշինյանի խոսքերին: Մանավանդ, որ Փաշինյանը՝ որպես «այլնտրանք», հանդես եկավ նաև 180 աստիճան հակադիր թեզով՝ նշելով, որ «խնդրի լուծումը պետք է բավարարի երեք կողմերին՝ Հայաստանին, Ադրբեջանին և Արցախին»:

Այս թեզով նա հասկացրեց, որ իր առաջին միտքը ներքին լսարանին էր ուղղված, և ինքը՝ Փաշինյանը, մաքսիմալիստական մոտեցումներով հանդես չի գալիս:

Միջնորդների կողմից այս ամենը ընկալվեց որպես անլուրջ խաղ Փաշինյանի կողմից, որը չի նպաստում բանակցային գործընթացին:

Բայց, այնուամենայնիվ, քանի որ ներկայիս իշխանությունը նոր հայեցակարգն ընդունելիս ներքին լսարանի համար հենց այս թեզն է առաջ քաշում, փորձենք ներկայացնել նաև դրա վտանգավորությունը Հայաստանի և Արցախի համար:

Այս թեզով Արցախի խնդիրն «ազգի ինքնորոշման իրավունքի» հարթակից փաստացի տեղափոխվում է, այսպես կոչված, «պատմական արդարությունը վերականգնելու» հարթակ: Իսկ դա իր հերթին կնշանակի, որ մենք սեփական ձեռքերով կոչնչացնենք Արցախի ազատագրման խնդիրը, և ահա թե ինչու:

Բանն այն է, որ «պատմական արդարության վերականգման» հարցը մարդկությանը բերեց 2-րդ համաշխարհային պատերազմի: Իսկ ամեն ինչ սկսվեց Գերմանիայի կողմից Ավստրիայի «անշլյուսից»: 1-ին համաշխարհային պատերազմից հետո՝ Ավստրո-Հունգարական կայսրության փլուզումից հետո, Եվրոպայում առաջացել էին երկու գերմանական պետություններ՝ Գերմանիան և Ավստրիան: Երբ Հիտլերը «միացրեց» Ավստրիան Գերմանիային, Մյունհենում Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան փաստացի հավանություն տվեցին այդ քայլին, որն էլ համարվեց մեծագույն խթան հետագայում 2-րդ համաշխարհային պատերազմի առաջացման համար:

2-րդ համաշխարհային պատերազմից հետո նման «միացումների» գաղափարները խիստ բացասաբար էին ընդունվում գերտերությունների և միջազգային հանրության կողմից:

Եվ իզուր չէ, երբ 1974-ին հույներն իրենց «էնոզիսի»/միացման/ գաղափարախոսության հիման վրա փորձեցին Կիպրոսը «միացնել» Հունաստանին, անմիջապես լեգիտիմ հիմք տվեցին թուրքական զորքերի ներխուժման համար: Ընդորում, թուրքերի այդ քայլն «ըմբռնումով» ընկալվեց «դրսի» շրջանակների կողմից, քանզի հույների գործողությունները հիշեցրեցին եվրոպացիներին Ավստրիայի «անշլյուսը» Գերմանիայի կողմից:

Շատերը չգիտեն, որ թուրքական ներխուժման ընթացքում հույները ռազմական մեծ հաջողություն էին արձանագրում սկզբում: Սակայն ամերիկացիները թույլ չտվեցին, որ հունական օդուժը միջամտի, և թուրքական ներխուժումը փաստացի «մարսվեց» աշխարհի կողմից, թեև Կիպրոսի թուրքական մասը բացի Թուրքիայից, ոչ մի երկրի կողմից մինչև այսօր չի ճանաչվել:

Հույների այս հիմար քայլը շատ ծանր նստեց իրենց վրա: Որպես պատիժ՝ անմիջապես դրանից հետո Աթենքում ժողովուրդն իշխանությունից հեռացրեց այդ արկածախնդիրներին, որոնք գնացել էին նման քայլի և փաստացի դրա արդյունքում Կիպրոսի 40 տոկոսը հանձնել էին թուրքերին:

Այդ արկածախնդիրներն արդեն վաղուց գոյություն չունեն, սակայն Կիպրոսի 40 տոկոսն այդպես էլ մնաց թուրքերի տիրապետության տակ:

Հիտլերն ու նացիստները նույնպես վաղուց արդեն գոյություն չունեն, սակայն գերմանացիներն ընդմիշտ զրկվեցին իրենց պատմական տարածքներից՝ Սելեզիայից և Արևելյան Պրուսիայից՝ Քյոնիգսբերգից: Առաջինն այսօր Լեհաստանի կազմի մեջ է, իսկ երկրորդը՝ Ռուսաստանի:

Այս ամենը ցույց է տալիս, թե ինչ գին կարող է նստել արկածախնդրությունը ազգի վրա:

Այսօր աշխարհում գործում է «մեկ ազգ, երկու կամ երեք պետություն» սկզբունքը, քանզի չեն խրախուսվում տարբեր երկրների միավորումներն էթնիկ հիմքի հիման վրա: Օրինակ, կան երկու ռումինական պետություններ՝ Ռումինիան և Մոլդովան, երկու ալբանական պետություններ՝ Ալբանիան և Կոսովոն: Կան մի քանի թյուրքական, արաբական պետություններ:

Միակ բացառությունը վերաբերում է այն երկրներին, որոնք բաժանված են, այսպես կոչված, «գաղափարական, հասարակարգային» պատճառներով: Այդ շարքին է պատկանում Արևելյան Գերմանիան, որը միացավ Արևմտյան Գերմանիային, Հարավային և Հյուսիսային Կորեաների միավորման հարցն է ի վերջո հայտնվելու օրակարգում և Չինաստանի միավորման հարցն է Հոնկոնգի և Թայվանի հետ: Մնացած բոլոր դեպքերում նույն էթնիկ հիմքի վրա երկրների միավորումը չի խրախուսվում:

Քանզի, եթե բոլոր այս հարցերում գործեր «արդարության իրավունքի վերականգման» գործոնը, ապա Թուրքիան կարող էր իրեն «միացնել» Ադրբեջանը՝ նույն «պատմական արդարության» հիման վրա: Պատկերացրեք, թե ինչ վտանգի զգացում դա կարող էր առաջացնել Հայաստանում, Ռուսաստանում և Իրանում: Սակայն, եթե այդ սկզբունքը չի կարելի իրենց, ապա դա չի նշանակում, որ կթույլատրվի մեզ:

Հենց այս գործոնը հաշվի առնելով է, որ չի կարելի գնալ համաշխարհային հոսանքի դեմ, եթե, իհարկե, դա չի վտանգում հայ ժողովրդի ապագան:

Մեր, այսինքն՝ Հայաստանի գլխավոր նպատակը պետք է լինի երկրորդ հայկական պետության կայացման խնդիրը, որն անկախ կլինի Ադրբեջանից և որևէ այլ երկրի «խնամակալության» տակ չի մտցվի:

Երկու հայկական պետությունները պետք է ունենան երկու աթոռ ՄԱԿ-ում և տարբեր միջազգային ատյաններում, ինչը մեզ կուժեղացնի, այլ ոչ թե կթուլացնի: Երկու պետություններն իրենց ճկուն արտաքին քաղաքականության միջոցով կարող են ավելի լավ ձևով ներկայացնել ողջ աշխարհի հայության շահերը:

Իսկ թե ինչ կլինի հետագայում, առաջ չանցնենք: Կախված աշխարհում հաստատվելիք ապագա խաղի կանոններից՝ կարող ենք սրբագրել նաև մեր մոտեցումները:

Ո՞վ կարող է ասել, որ Թուրքիայի ամբողջականությունը կարող է պահպանվել, ասենք, 40 տարի անց:

Կարևորը, որ Արցախում ադրբեջանական տարր չմտնի, որ այն կայանա որպես հայկական պետություն և ընդունվի աշխարհի հիմնական խաղացողների կողմից:

Ամփոփելով վերը նշվածը՝ կրկին ընդծենք, որ անվտանգության նոր ռազմավարության մեջ առկա են Հայաստանի և Արցախի համար վտանգավոր զարգացումների հիմքեր:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ 2010 թվականին ստորագրել է ռազմական փոխօգնության պայմանագիր, և եթե Հայաստանը միակողմանի «միավորի» Արցախն իրեն, ապա Թուրքիան կստանա լեգիտիմ իրավունք ուղղակի ռազմական ինտերվենցիա կատարել Հայաստան: Իհարկե, մենք էլ ունենք նմանատիպ պայմանագիր Ռուսաստանի հետ, սակայն դա ուղղված է Հայաստանի դեմ ագրեսիային: Մինչդեռ, եթե Հայաստանը միակողմանի «միացնի» իրեն Արցախը, ապա դա կարող է դիտվել՝ Ադրբեջանի դեմ ագրեսիա, և ոչ հակառակը:

Այսինքն, թուրքերի միջամտությունն ավելի լեգիտիմ կլինի, քան ռուսներինը:

Հարց է առաջանում՝ մենք ինչո՞ւ ենք ուզում մեր իսկ ձեռքերով լեգիտիմացնել թուրքական հնարավոր ներխուժումը տարածաշրջան:

Հաշվի առնելով հույների ձախողված փորձը՝ կարելի է մտածել, որ Հայաստանում այս մոտեցումն ուղղակի շահավետ գաղափար է՝ առաջին հերթին Թուրքիայի համար:

Հեռու եմ այն մտքից, թե այս նոր հայեցակարգն առաջարկողները թուրքական շահերը հետապնդողներ են։ Իհարկե ոչ: Սակայն այլ ազգերի սխալները հաշվի չառնելը, համաշխարհային հոսանքի դեմ գնալը (եթե դա չի հակասում ու սպառնում մեր շահերին) ուղղակի կործանարար ազդեցություն կարող է թողնել Հայաստանի և Արցախի անվտանգության վրա»: