Դարձյալ չստացվեց պայթեցնել «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքը. Շենքը կրկին կանգուն մնաց
Արդեն որերորդ անգամ չստացվեց «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շնքի պայթեցումը:
Նշենք, որ այսօր՝ հուլիսի 28-ին, ժամը 12:00-ին «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շարունակվել են Երևանի Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում տեղակայված «Ձյունիկ» սառնարանային համալիրի շենքի պայթեցման եղանակով փլեցման աշխատանքները։
Պայթեցման աշխատանքների և ազգաբնակչության անվտանգությունն ապահովելու համար ժամը 11։30-ից մինչև 12։30-ը Քրիստափոր և Սևանի փողոցների խաչմերուկից մինչև Արշակունյաց պողոտա-Սևանի փողոց հատվածներում սահմանափակվել էին ճանապարհային երթևեկությունն ու բնակչության տեղաշարժը։
Նշենք, որ բացի այսօրվա փայթեցման անհաջող փորձից եւս մեկ անհաջող փորձ եղել էր նաեւ 4 օր առաջ՝ հուլիսի 24-ին:
Սա երրորդ փորձն էր, առաջին փորձը հաջողությամբ էր պսակվել, Կենտրոնական հատվածը պայթեցվել էր, իսկ մնացած հատվածը չհաջողվեց պայթեցնել ոչ հուլիսի 24-ին, ոչ էլ այսօր: Այսինքն պայթեցումը տեղի ունեցավ, բայց շենքը կանգուն մնաց:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից