Երկտեղանոց մահճակալ, երկու խոհանոց և մարզասարք. Մեքսիկայի նախագահը ցույց է տվել վաճառքի հանված նախագահական օդանավի սրահը (տեսանյութ)
Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Օբրադորը լրագրողներին ցույց է տվել՝ ներսից ինչ տեսք ունի նախագահական օդանավը, որը ցանկանում է վաճառել: Լրագրողները նախագահի թույլտվությամբ բարձրացել են Boeing 787-8 Dreamliner-ի սրահ. ամբողջ ընթացքը հեռարձակվել է նախագահի թվիթերյան օգտահաշվում, գրում է ria.ru-ն:
Ինքնաթիռը նախատեսված է առավելագույնը 80 ուղևորի և անձնակազմի 20 անդամի համար: Այն բաղկացած է երեք հատվածից. առաջինը նախատեսված է անձնակազմի և նախագահին ուղեկցողների համար, երկրորդը՝ նախագահի, իսկ երրորդը՝ լրագրողների, անվտանգության ծառայության աշխատակիցների համար:
Նշվում է, որ ինքնաթիռում կան հարմարավետ թռիչքի համար բոլոր անհրաժեշտ պայմանները, այդ թվում՝ մուլտիմեդիա համակարգ, որակյալ կահույք, արբանյակային կապով հեռախոս, մարզասարք, երկտեղանոց մահճակալ, երկու խոհանոց և այլն:
Հայտնի է, որ ինքնաթիռը գնելու ցանկություն է հայտնել 42 հավանական գնորդ՝ աշխարհի 16 երկրից: Ներկայում բանակցություններ են ընթանում նրանցից երկուսի հետ: Նրանցից մեկն արդեն մեկ միլիոն դոլար կանխավճար է տրամադրել:
Օբրադորը մանրամասնել է, որ առաջին գնորդն առաջարկել է գումարի կեսը կանխիկ վճարել, իսկ մյուս մասը՝ բժշկական պարագաների և սարքավորումների տեսքով, մինչդեռ երկրորդ գնորդը ցանկանում է ամբողջը կանխիկ վճարել:
«Ես սպասում եմ, որ մի քանի օրվա ընթացքում վաճառքի հարցը կլուծվի»,-ասել է Մեքսիկայի նախագահը:
Աղբյուրը հիշեցնում է, որ Օբրադորը նախագահական 80 ինքնաթիռից և ուղղաթիռից հրաժարվելու մտադրության մասին հայտնել էր նախքան ընտրություններում հաղթելը: Նա սովորաբար տեղաշարժվում է մեքենայով կամ էլ օգտվում է սովորական ուղևորատար չվերթներից:
Conferencia matutina desde el Aeropuerto Internacional de la Ciudad de México. https://t.co/OwtgCxjynD
— Andrés Manuel (@lopezobrador_) July 27, 2020


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ