Ուղտը 100 կմ ճանապարհ է անցել չինական տափաստաններով՝ իր նախկին տերերի մոտ վերադառնալու համար
Հուզիչ պատմություն է տեղի ունեցել Չինաստանի Ներքին Մոնղոլիա նահանգում: Ֆերմեր Թեմուրը 2019 թվականի հոկտեմբերին վաճառել էր իր ուղտերից մեկին, իսկ նոր տերը կենդանուն նրա նախկին բնակության վայրից 100 կմ հեռու էր տարել, հայտնում է Nat-geo-ն:
Թվում էր՝ կենդանին ընտելացել էր նոր տանը, բայց հունիսի 27-ին՝ ամառային կտրվածքից հետո, ուղտը փախել էր։ Իր տունը կարոտած կենդանին մինչեւ իր հին տուն հասնելն ավելի քան 100 կիլոմետր ճանապարհ էր անցել տափաստաններով՝ հատելով մայրուղիներ եւ պատնեշներ։
Հայտնաբերելով ուղտին՝ նախորդ տերերը կապվել էին նրա գնորդի հետ եւ փոխարենը մեկ այլ ուղտ էին առաջարկել՝ երեք տարեկան էգի։ Թեմուրի խոսքով՝ կենդանու մարմնի վրա բազմաթիվ վերքեր կային, որոնք նա հավանաբար ստացել էր մետաղալարերից պատնեշները հաղթահարելիս: Ֆերմերի կինը հայտարարել է, որ իրենք այլեւս չեն վաճառի այս ուղտին: «Նա ազատ կլինի մինչեւ կյանքի վերջ»,- հավելել է նա:
Երկսապատավոր ուղտը (Camelus bactrianus) ի վիճակի է շատ երկար սով տանել եւ առանց ջուր ապրել շուրջ երկու շաբաթ։ Հաղորդվում է, որ 100 մղոն ճանապարհը հաղթահարելու համար Ներքին Մոնղոլիայից ուղտին 7 օր էր պահանջվել։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ