Խաղաղ հավաքների ազատությունը պետք է օր առաջ վերադարձվի քաղաքացիներին. Ռուբեն Մելիքյան
Սա հերթական խայտառակ դրսևորումն է այն կապակցությամբ, որ մեր երկրում տոտալ արգելված են խաղաղ հավաքները: Այս մասին այսօր՝ հուլիսի 27–ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Իրավական ուղի» ՀԿ հիմնադիր Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով ԿԳՄՍ նախարարության դիմաց ցուցարարներին բերման ենթարկելուն և խաղաղ հավաքների տոտալ արգելքին:
«Մեր իշխանություններն արդեն բացահայտ, մեծ բավականություն ստանալով հավաքների արգելքից, ըստ էության, ինչ ցանկանում, այն էլ անում են: Առանց հավաքների ազատության չկա ժողովրդավարություն: Արդեն 134-րդ օրն է այսօր, որ մեր երկրում խաղաղ հավաքներն արգելված են: Այս հարցը պետք է շատ արագ լուծվի»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ չկա այսօր ժողովրդավարական որևէ պետություն, որտեղ գործում է խաղաղ հավաքների տոտալ արգելք։ Նա հիշեցրեց, որ ամբողջ աշխարհում հայ համայնքի ներկայացուցիչներն այս օրերին ակցիաներ են կազմակերպում. «Ո՞վ է նրան, խոչընդոտւմ, կմ հավաքում, տանում։ Խաղաղ հավաքների ազատությունը պետք է օր առաջ վերադարձվի քաղաքացիներին: ՀՀ քաղաքացիները պետք է օգտվեն խաղաղ հավաքների ազատությունից: Կառավարությունը չէ, որ շնորհել է խաղաղ հավաքների ազատությունը քաղաքացիներին»,- ասաց նա:
Հիշեցնենք, էր ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացրել բուհեր չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները: Նշենք, որ ԿԳՄՍ նախարարության դիմաց բողոքի ակցիայի մասնակիցներից երկուսը բերման են ենթարկվել, ավելի ուշ՝ ոստիկանությունից ազատ արձակվել։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ