Սևանում՝ պատգամավոր Հայկ Սարգսյանի մասնակցությամբ համերգի առթիվ ոստիկանությունն ու տեսչական մարմինը համապատասխան աշխատանքներ են իրականացնում
Երեկ Սևանում՝ White Shorja լողափում տեղի է ունեցած կենդանի երաժշտությամբ համերգ կազմակերպելու առնչությամբ ոստիկանությունն ու տեսչական մարմինը համապատասխան աշխատանքներ են իրականացնում:
Այս մասին Tert.am-ի հեր զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
«Ոստիկանության մարզային վարչության ծառայողները տեսչական մարմնի աշխատակիցների հետ համատեղ այցելել են նշված հաստատություն, ներկայումս համապատասխան աշխատանքներ են իրականացնում»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Սևանի White Shorja լողափում տեղի է ունեցել Գոռ Սուջյանի համերգը, որին հետևել է «փարթի»՝ պատգամավոր Հայկ Սարգսյանի մասնակցությամբ:

















































