Զինված տղամարդը սպառնում է հայերին (տեսանյութ)
Ռուսաստանցի քաղաքագետ Մարիամ Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է ավտոմատը ձեռքին ադրբեջաներեն խոսող տղամարդու տեսանյութ, որում նա սպառնում է սպանել հայերին։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մոսկվայում ոստիկանությունը ձերբակալել է հայերի և ադրբեջանցիների միջև բախումների 9 մասնակիցներին:
«Ոստիկանության աշխատակիցները ձերբակալվել են 9 մարդու՝ անօրինական արարքներ կատարելու կասկածանքով։ Հուլիսի 24-ին Մոսկվայի տարածքում կոնֆլիկտային իրավիճակներ են տեղի ունեցել քաղաքացիների միջև։ Մասնավորապես, Տինաոյում (Տրոիցկի և Նովոմոսկովսկի վարչական շրջանների միավորված անվանումը) տղամարդը ծեծկռտուքի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել, վնասվել է խանութի ապակիները: Մեկ այլ պատահարի ընթացքում անհայտ անձինք կոտրել են սրճարանի և ավտոլվացման կետերի ապակիները, ինչի հետևանքով այցելուներից մեկը վիրավորվել է ապակու բեկորներով: Հարուցվել են քրեական գործեր՝ ՌԴ ՔՕ 213 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով («խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից»)»,-հայտնել են ոստիկանությունից։
Ոստիկանությունում ընդգծել են, որ անհապաղ կասեցնելու են հասարակական կարգի խմբային խախտումների ցանկացած դրսևորում: Բացի այդ, ՌԴ միգրացիոն օրենսդրության համաձայն՝ օտարերկրացիների համար կարող է սահմանվել երկիր մուտքի ժամանակավոր սահմանափակում՝ հինգ տարի ժամկետով։
Հիշեցնենք, որ հուլիսի 24-ի գիշերը Մոսկվայում մի խումբ ադրբեջանցիներ ագրեսիվ կերպով, կազմակերպված հարձակվել են տեղի մի շարք հայ բնակիչներ վրա, ծեծի ենթարկել նրանց, հայհոյել, մեկ այլ խումբ էլ հարձակվել է հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաների վրա, փշրել ապակիները, ծեծի ենթարկել վարորդներին:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ