Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Որևէ ստեղծագործություն դասագիրք մտնելու համար պետք է ճանապարհ անցնի, չի կարելի անմիջապես վերցնել ու, իբրև թե ժամանակակից են, տանել դպրոց

Չի կարելի այս կարգի խոտան փաստափուղթ տեղադրել ԿԳՄՍ նախարարության կայքում, սա վնասում է նախարարության հեղինակությանը: Եթե փաստաթուղթ պետք է դրվի քննարկման, ուրեմն այն պետք է գրեթե անթերի լինի, որպեսզի հասարակությունը կարողանա առանց նյարդայնանալու քննարկել, այսպիսի փաստաթուղթ չի կարելի հանրությանը ներկայացնել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով կրթության նախարարության կողմից հանրության քննարկմանը ներկայացրած նախագծին, ասել է ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վիկտոր Կատվալյանը:

«Նման նախագիծը չի կարող իրականություն դառնալ: Ինձ համար շատ վիրավորական է, որ այն խայտառակ անգրագետ լեզվով է շարադրված, դա ես համարում եմ անհարգալից վերաբերմունք մեր պետական լեզվի և հանրության հանդեպ: Տեսնում եմ՝ սխալ պատկերացում, սխալ հայեցակետ Հայոց լեզվի ուսուցման վերաբերյալ:

Նախ՝ լեզուն ներկայացվում է իբրև հաղորդակցման և մտածողության միջոց, որը շատ սահմանափակ պատկերացում է լեզվի մասին: Լեզուն լեզուն շատ կարևոր իրողություն է, հասարակության ազգի և պետության համար, իսկ մեր պարագայում մեր նկարագրի կարևոր բաղադրիչն է: Իմ կարծիքով՝ լեզուն խոշոր ձեռքբերում է ցանկացած ազգի համար, ցանկացած ազգ բարձր է գնահատում իր լեզուն, և աշխարհում բոլոր գործընթացները գնում են լեզվի միջոցով: Հզորները ցանկանում են իրենց ազդեցությունը տարածել լեզվի միջոցով, իսկ պակաս հզորները՝ մեր կարգի պետությունները պետք է փորձեն լեզվի միջոցով ինքնապաշտպանվել: Այս գլոբալիզացիա կոչվածը նաև լեզվի միջոցով է կատարվում և գնում է դեպի ազգային արժեքների և ազգային յուրահատկությունների տարալուծման և դա, առկա աշխարհաքաղաքական իրավիճակում, մեզ բոլորովին ձեռք չի տալիս՝ իբրև ազգ գոյատևելու համար: Մենք պետք է մեր հենասյուներն ամրապնդենք, լեզուն ամրապնդենք, սրա գիտակցումը ես չեմ տեսնում այդ նախագծում»,-նշեց Վիկտոր Կատվալյանը:

Լեզվաբանը, անդրադառնալով «Հայ գրականություն» առարկայում տեղ գտած արտասահմանյան գրողների ստեղծագործություններին, նշեց. «Նրանց պետք է համարել գյուտարարներ․ առարկա են հայտնագործել, որի մեջ համատեղվում է հայ գրականությունը և մի քանի անգլոամերիկյան, եվրոպական գրողներ: Եթե ցանկանում էին համաշխարհային գրականություն մատուցել, որի մեջ կա նաև հայ գրականությունը, իսկ ո՞ւր է մեր հարևանների գրականությունը՝ պարսից, վրաց գրականությունը, կամ ո՞ւր է ռուս՝ աշխարհի լավագույն գրականություններից մեկը: Բայց ո՞ւմ է պետք այդ ամեն, ինչի՞ բերել, խառնել հայ գրականությանը և հայ գրականությունը տարալուծել այդ ամենի մեջ: Մենք պետք է մեր ազգային դիմագիծն ընդգծենք և այն ամենն, ինչը մերն է, պետք է շատ ավելի լավ յուրացնենք և մեր պատուհանը, մեր դուռը պետք է հայերեն բացվի դեպի աշխարհ, եթե հայերեն չի բացվում, ուրեմն մենք տանուլ ենք տալիս, այս է իմ մտահոգությունը»:

Ներկայացված նախագծում բացակայում են նաև արևմտահայ գրողները, հին ու միջնադարյան գրականությունը։ Անդրադառնալով կարծիքներին, թե արևմտահայ և գրաբար լեզուն բարդ է աշակերտների համար, Վիտոր Կատվալյանը նշեց. «Ծիծաղելի է այդպես մտածելը, լեզուն բարդ է, անհասկանալի է, դարձրեք հասկանալի, այդ դեպքում ինչի՞ համար է ուսումնական գործընթացը: Այո, մեր լեզուն միայն գրական արևելահայերենը չէ, ուսուցանեք ամբողջ հայերենը, որպեսզի աշակերտը լիարժեք հայերեն իմանա: Շատ բան է դժվար՝ ֆիզիկայի, քիմիայի բանաձևերը դժվար չե՞ն, ինչո՞ւ եք այդպես համառորեն ուսուցանում»:

Անդրադառնալով գրականության դասագրքում տեղ գտած ժամանակակից ստեղծագործողներին՝ Վիկտոր Կատվալյանը նշեց, որ այժմ երիտասարդ, լավ ստեղծագործողներ կան, սակայն դասագրքում ներառվելու համար պետք է ժամանակ անցնի և գրականագիտությունը տա իր գնահատականը։

«Լավ է, որ մեր երիտասարդները ստեղծագործում են, հետաքրքիր ստեղծագործողներ կան և մեր ժողովուրդը, եթե հարմար է գտնում, կարդում է այդ ստեղծագործողներին, բայց որևէ ստեղծագործություն դասագիրք մտնելու համար պետք է ճանապարհ անցնի և արդարացնի իրեն, ժամանակի բոհով անցնի, չի կարելի անմիջապես վերցնել ու, իբրև թե ժամանակակից են, տանել դպրոց։ Դասագրքում ընդգրկվում են լավագույնները, որոնք փորձություն են անցել և գնահատվել են հասարակության կողմից: Սպասեք, թող գրականագիտությունը արժևորի, հետո ներառեք դասագիրք: Ես չեմ հասկանում այս շտապողականությունը»,- ընդգծեց նա: